.
2025թ., Մայիսի 22

Մատթեոս 16․21-28                                                                             Հինգշաբթի   |   Մայիս 22

 

 

Ով ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը կորցնի ինձ համար, կգտնի այն։ Մատթ․ 16․25

 

ՍԵՐ՝ ԱՐԺԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉԻ

 

19-րդ դարի անգլիացի եպիսկոպոս Ուիլյամ Թեմփլը մի անգամ Օքսֆորդի համալսարանի ուսանողներին ուղղված քարոզն ավարտեց «Երբ աչքերս բարձրացնեմ» երգի բառերով։ Նա կոչ արեց երիտասարդներին երգել իր հետ, բայց զգուշացրեց, որ թեթևամտորեն չվերաբերվեն. «Եթե ընդունում ես այս խոսքերն ամբողջ սրտով, բարձրաձայն երգի՛ր, բայց եթե դրանք քո մասին չեն՝ լռի՛ր։ Եվ եթե դրանք մասամբ ես կիրառում, բայց ուզում ես, որ ավելի կարևոր դառնան քեզ համար, հանգիստ երգի՛ր»։ Մասնակիցները մի պահ լուռ նայեցին երգի տեքստին։ Ապա հազարավոր ձայներ սկսեցին լուռ երգել՝ հատուկ երկյուղածությամբ արտասանելով վերջին տողերը. «Ի՞նչ կտամ Քո սիրո համար։ Տե՛ր, ես ամբողջությամբ Քոնն եմ»։

Ուսանողները հասկացան, որ Քրիստոսին հավատալը և Նրան հետևելը լուրջ որոշում է։ Դա նշանակում է «այո» ասել Աստծո զարմանահրաշ սիրուն, որը պահանջում է լիակատար նվիրվածություն։ Քրիստոսին հետևելը ներառում է մեր ամբողջ էությունը։ Նա Իր աշակերտներին ասաց. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16․24): Սա մի որոշում է, որին չի կարելի թեթևամտորեն մոտենալ։

Քրիստոսին հետևելը ճանապարհ է բացում դեպի լիակատար ուրախություն։ Նրա հետ ապրելը պետք է լինի մեր կյանքի իրական փափագը։ Երբ արձագանքում ենք Աստծո սիրուն, հրաժարվում ենք մեր եսասեր հավակնություններից ու վստահում Քրիստոսին, գտնում ենք այն կյանքը, որի ծարավն ունի մեր հոգին (հ. 25)։

 

Քրիստոսին հավատալն ու Նրան հետևելն ինչի՞ց կարող է «զրկել» մեզ, և ի՞նչ նոր արժեքներ ու օրհնություններ կբերի մեր կյանք։

 

Աղոթք – Տե՛ր, Քեզ հետևելը հեշտ չէ, բայց ես ցանկանում եմ ամբողջ կյանքս Քեզ նվիրել։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Մնացորդաց 16-18, Հովհաննես 7․28-53