Գործք Առաքելոց 1․1-9 Հինգշաբթի | Մայիս 29
Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Գործք․ 1․8
ԱՍՏԾՈ ՄԵԾ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ձնաբուքից հետո էլեկտրալարերը վնասվել էին և դրա հետևանքով մեր քաղաքը մթության մեջ էր ընկղմել։ Մարդիկ մնացել էին ոչ միայն առանց լույսի, այլև առանց ջեռուցման՝ զրոյից ցածր ջերմաստիճանում։ Բոլորն անհամբեր սպասում էին էլեկտրամատակարարման վերականգնմանը։ Հետագայում իմացաnնք որ եկեղեցին իր տարածքը տրամադրել էր ժամանակավոր հրահանգավորման կենտրոնի համար, որտեղից սարքավորումներ և էլեկտրիկներ էին ուղարկում այնտեղ, որտեղ դրանց կարիքը կար։
Լսելով վերանորոգման աշխատանքների իրականացման անձնակազմի մասին՝ հիշեցի Քրիստոսի պատվիրանը, որը տրվել էր աշակերտներին Գործք Առաքելոց գրքում։ Հարությունից քառասուն օր անց Տերը հայտնվեց նրանց և խոսեց Աստծո արքայության մասին (Գործք 1․3): Երկինք վերադառնալուց առաջ Նա նրանց տվեց վերջին խոստումը. «Դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա» (հ․ 8):
Այս խոսքով Հիսուսը պատրաստում էր Իր աշակերտներին՝ կատարելու Նոր Կտակարանի կարևորագույն առաքելությունը. հաղորդակցվել մարդկանց հետ և նրանց փոխանցել Աստծո բարությունն ու փրկության ուղին։ Սուրբ Հոգին աշակերտներին զորություն էր տալիս՝ մարդկանց ցույց տալու, թե ինչպես գտնել Աստծուն և վերականգնել հարաբերությունները Նրա հետ։
Այսօր մեզ նույնպես տրվել է նույն իշխանությունը և նույն առաքելությունը։ Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ մենք կարող ենք հոգ տանել մարդկանց մասին, որպեսզի նրանք նույնպես ստանան Սուրբ Հոգու շնորհը:
Ինչպե՞ս է Սուրբ Հոգին առաջնորդում մեզ այսօր, որպեսզի կարողանանք մարդկանց պատմել Աստծո մասին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո զորության և սիրո պարգևի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 7-9, Հովհաննես 11․1-29