.
2025թ., Հունիսի 3

Սաղմոսներ 95․1-7                                                                                Երեքշաբթի   |   Հունիս 3

 

 

Որովհետև նա է մեր Աստվածը, և մենք նրա արոտի ժողովուրդն ենք և իր ձեռքով առաջնորդվող հոտերը։ Սաղմ․ 95․7 

 

ԱՆՍԱՍԱՆ ՀԱՎԱՏՔ

 

Երբ Դիանա Դոկկո Քիմը և նրա ամուսինն իմացան, որ իրենց որդին աուտիզմ ունի, սկսեցին անհանգստանալ նրա ապագայի համար։ «Ո՞վ է հոգ տանելու նրա մասին, երբ մենք չլինենք։ Ի՞նչ է անելու նա առանց ինձ»,- աղաղակեց Դիանան Աստծուն։ Շուտով նա լսեց մի բարեգործական կազմակերպության մասին, որի անդամներն աջակցում և խնամում էին սահմանափակ կարողություններով երեխաների։ Դիանայի համար սա Աստծո պատասխանն էր, որ ուժ տվեց իրեն՝ վստահելու Տիրոջը՝ չնայած մեղքի, անօգնական լինելու և վախի ալիքներին։ Հետագայում Դիանան գրեց «Անսասան հավատք» գիրքը, որն օգնեց նմանատիպ խնդիրներ ունեցող շատ ծնողների։ Երբ նրա որդին պատրաստվում էր անցնել հասուն կյանքի փուլին, Դիանայի հավատքը մնում էր անսասան։ Նա հավատում էր, որ Աստված հոգ կտանի թե՛ իր, թե՛ իր որդու մասին։

Կյանքի անորոշությունը երբեմն կարծրացնում է մեր սրտերը։ Մենք կարող ենք գայթակղվել՝ մեր հույսը դնելով ինչ-որ մեկի, այդ թվում՝ ինքներս մեզ վրա։ Բայց միայն Աստված է «մեր փրկության Վեմը» (Սաղմ․ 95․1): Այս արտահայտությունը ցույց է տալիս Աստծո հանդեպ վստահությունը։ «Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։ Նրանն է ծովը, և նա է արարել այն, նրա ձեռքերն են ստեղծել ցամաքը» (հ․ 4-5):

Մենք կարող ենք ապրել անկոտրում հավատքով՝ երկրպագելով մեր Արարչին (հ․ 6) և հավատալով, որ Նա հավիտյան կմնա մեզ և հատկապես նրանց, ովքեր մեզ համար թանկ են, որովհետև «մենք նրա արոտի ժողովուրդն ենք» (հ․7):

 

Ինչպե՞ս է Աստված ցույց տվել, որ հոգ է տանում մեր և մեր սիրելիների մասին, երբ միայնակ ու անօգնական ենք մեզ զգացել։ Ինչպե՞ս է Նրան ճանաչելն օգնում մեզ վստահել Նրա խոստումներին։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ՝ զավակներիդ մասին հոգ տանելու Քո խոստման համար։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 19-20, Հովհաննես 13․21-38