.
2025թ., Հունիսի 4

Ծնունդ 23․1-4,17-20                                                                           Չորեքշաբթի   |   Հունիս 4

 

 

Աբրահամը եկավ, որ սգա ու ողբա Սառայի համար։ Ծն․ 23․2


ՍԵՐ


«Որքա՜ն սարսափելի է սիրել այն, ինչը մահը կարող է խլել»։ Այս տողով է սկսվում հրեա բանաստեղծ Հուդա Հալևիի կողմից ավելի քան հազար տարի առաջ գրված բանաստեղծությունը։ Բանաստեղծը վախենում է սիրել, քանի որ դա կարող է հանգեցնել կորստի և վշտի։

Ծննդոց գիրքը պատմում է, թե ինչպես Աբրահամը վերապրեց իր կնոջ մահը։ Նա եկավ «որ սգա ու ողբա Սառայի համար» (Ծննդ. 23․2): Մեր առջև բացվում է Աստվածաշնչի ամենահիշարժան կերպարներից մեկի՝ Աբրահամի հավատարիմ կնոջ մահվան գեղեցիկ, բայց ողբերգական պատմությունը, ով սկզբում ծիծաղեց մայր դառնալու լուրի վրա (Ծննդ. 18․11-12), ապա ցավից գոռաց, երբ ծնվեց Իսահակը։

Հովհաննեսի Ավետարանում մենք հանդիպում ենք Աստվածաշնչի ամենակարճ ու խորիմաստ համարներից մեկին․ «Հիսուս արտասվեց» (Հովհ. 11․35)։ Մեսիայի արցունքները Ղազարոսի գերեզմանի մոտ արտահայտում էին Նրա խոր վիշտը։ Իրականում, սիրելն իսկապես վախեցնող է։ Բանաստեղծ Հալևին սերը կոչում է «հիմարների գործ», բայց միաժամանակ ասում է, որ այն նաև «սուրբ գործ է»։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ում կյանքը «ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ» (Կող. 3․3)։

Մենք և՛ սիրում ենք, և՛ կորցնում. ամուսիններ, երեխաներ, ծնողներ, ընկերներ... Մենք ուրախանում ենք նրանց համար, իսկ հետո լաց լինում, բայց դա այնքան մարդկային է։ Սակայն, Քրիստոսին հավատացողների համար լացը երկար չի տևում։ Ինչպես Դավիթը գրեց. «Գիշերը լաց կա, իսկ առավոտյան՝ ցնծություն» (Սաղմ․ 30․5): Աստված իր զավակներին երբեք առանց հույսի չի թողնի։


Ի՞նչն է մեր սրտում ձևավորում սեր տարածելու պատրաստակամությունը։ 


Աղոթք – Երկնայի՛ն Հայր, մարդկանց սիրելու և չվախենալու  քաջություն տու՛ր ինձ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 21-22, Հովհաննես 14