.
2025թ., Հունիսի 6

Ելք 3․1-4, 7-10                                                                                              Ուրբաթ   |   Հունիս 6

 

 

Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը ․․․ որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։ Ելք 3․7

 

ՄԵՐ ՑԱՎԸ ԶՈՒՐ ՉԷ

 

Նա նայեց աչքերիս մեջ ու ասաց. «Քո ցավն ապարդյուն չէ»։ Այդ պահին հիշեցի այն դաժան օրերը, երբ մի քանի տարի առաջ թաղման արարողություն էի անցկացնում՝ նվիրված նրա չափահաս որդու հիշատակին, ով մահացավ ավտովթարի հետևանքով։ Նա գիտեր, թե ինչ է ասում, քանի որ իր կյանքում զգացել էր ամենասարսափելի ցավերից մեկը՝ որդու կորուստը։ Բայց նա նաև գիտեր, թե ինչպես Աստված կարող է այն օգտագործել Իր փառքի և ուրիշներին օգնելու համար։ Նրա խոսքերն ինձ մխիթարեցին և քաջալերեցին այն պահին, երբ ես ամենից շատ դրա կարիքն ունեի, քանի որ նոր էի տեղեկացել իմ ախտորոշման՝ քաղցկեղի մասին։ Նա հիշեցրեց ինձ, որ Աստված լսում է իմ աղոթքները, Նա ինձ հետ է իմ ցավի մեջ և կարող է օգտագործել այդ ցավը՝ ուրիշ սգավորներին օգնելու համար։

Մովսեսը նույնպես ճանաչեց այն ճշմարտությունը, որ Աստված Իր ժողովրդի հետ է դժվարին ժամանակներում։ «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը ․․․ որովհետև իմացա նրանց կրած նեղությունները», - ասաց Տերը (Ելք 3․7)։ Իսրայելացիները, ինչպես և մենք, միայնակ էին զգում իրենց փորձությունների մեջ։ Բայց Աստված ասաց, որ պատրաստվում է նրանց «ազատել» և որ նրանց «աղաղակը» լսվել է (հ․ 8-9)։ Հետագայում Նա օգտագործեց իսրայելացիների ցավը՝ նրանց հավատքը զորացնելու, թշնամիներին հաղթելու և Իր անունը փառավորելու համար։

Սաղմոս 90-ը, որը Մովսեսի գրած միակ Սաղմոսն է, մեզ ասում է, որ Աստծո անսպառ ողորմությունը մեզ հետ կլինի «մեր կյանքի բոլոր օրերին» (հ. 14): 

 

Տիրոջ համար մեր ցավն ապարդյուն չէ։ Նա լսում է մեր աղաղակը:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քեզ, որ լսում ես ինձ և օգտագործում իմ ցավը՝ ուրիշներին օգնելու համար։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 25-27, Հովհաննես 16