.
2025թ., Հունիսի 9

Եզեկիել 36․22-28                                                                                 Երկուշաբթի   |   Հունիս 9

 

 

 

Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ։ Եզեկ․ 36․26

 

ՍՐՏԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

 

Մի քանի տարի առաջ ես և ընկերուհիս՝ Քերին, վիճեցինք, սակայն հետո հաշտվեցինք՝ ցուցաբերելով կարեկցանք ու սեր միմյանց հանդեպ։ Ես ընդունեցի իմ սխալը, իսկ նա աղոթեց ինձ համար՝ հիշելով Եզեկիելի գրքում գրված խոսքերը. «Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ» (Եզեկ. 36.26)։ Տերը հոգևոր վիրահատություն կատարեց՝ իմ սրտից հեռացնելով դառնությունն ու վախը, և պարուրելով ինձ Իր սիրով։

Աստծուն հաճելի է, երբ մենք մեր խնդիրները լուծելու համար դիմում ենք Սուրբ Գրքին։ Բայց կարևոր է հաշվի առնել աստվածաշնչյան հատվածների համատեքստը։ Եզեկիելի միջոցով Տերը խոստացավ Իր ժողովրդին, որ կմաքրի նրանց։ Ինչո՞ւ։ «Ես ոչ թե ձեզ համար եմ անում ... այլ Իմ սուրբ անվան համար», - ասաց Նա (հ․ 22): Աստված կկատարի Իսրայելի մաքրագործումը, որպեսզի մյուս ազգերն իմանան, որ Նա Աստված է և խոնարհվեն Նրա առաջ։

Տերը մեր կյանքում Իր նպատակներն իրականացնում է ոչ միայն մեզ օգնելու համար, այլև ամենից առաջ Իր փառքի համար։ Ինչպես Նա իսրայելացիներին տվեց նոր սրտի և նոր հոգու խոստումը, այնպես էլ Սուրբ Հոգու ներգործությամբ Նա մեր սառը և կարծրացած սրտերը փոխարինում է այնպիսի սրտերով, որոնք ընդունում և փոխանցում են Նրա սերն ու խոստացված նոր կյանքը։

 

Ինչպե՞ս է Տերը փոխել մեր էությունը: 

Արդյո՞ք շրջապատի մարդիկ նկատում են մեր փոխված սրտերը:

 

Աղոթք – Կենդանի և Սուրբ Աստված, շնորհակալ եմ, որ փոխեցիր ինձ և ստեղծեցիր իմ մեջ նոր «ես», որն արմատավորված է Քո մեջ։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 32-33, Հովհաննես 18․19-40