.
2025թ., Հունիսի 10

Առակներ 14․7-8, 14-15                                                                       Երեքշաբթի   |   Հունիս 10

 

 

 

Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը։ Առ․14․15

 

ԽՈՀԵՄ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

 

Էդին մեծ երազանք ուներ իր դստեր՝ Էլեոնորայի համար, ով Դաունի համախտանիշ ուներ։ Նա ցանկանում էր հիմնել իր սեփական բիզնեսը՝ ապագայում դստերն աշխատանքով ապահովելու համար։ Այս երազանքով տարված՝ Էդին մասնակցեց բիզնես վարելու վերաբերյալ առցանց դասընթացի, այնուհետև իր կնոջ հետ բացեց ընտանեկան հացաբուլկեղենի խանութ, որը տարիների ընթացքում մեծ ծաղկում ապրեց։ Էլեոնորան, ով արդեն մեծացել է, այժմ աշխատում է դրամարկղում և շփվում գնորդների հետ համացանցում։ «Քաղաքում բոլորը գիտեն, թե ով է նա», - ասում է Էդը։ Նրա ներդրումը դստեր ապագայի մեջ ներառում էր ոչ միայն «հավատի քայլ», այլև խոհեմ պլանավորում։

Խոհեմությունն աստվածաշնչյան առաքինություն է, իմաստության տարր, որն անհրաժեշտ է ներկայի և ապագայի պլանավորման համար։ «Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է», - ասվում է Առակաց գրքում (Առ. 14.8)։ Ապագայից վախենալու կամ դրա մասին չմտածելու փոխարեն, խոհեմները դիմում են Աստծուն՝ իմաստություն ստանալու և իրենց հաջորդ քայլերը քննարկելու համար։

«Միամիտը հավատում է ամեն խոսքի, իսկ խորագետը քննում է իր քայլերը», - ասում է Առակաց գրքի հեղինակը (հ․ 15)։ Կանխատեսելով հնարավոր իրավիճակները՝ խոհեմ մարդիկ ստեղծում են «անվտանգության ցանցեր»։ Սա իմաստության բնորոշ հատկանիշ է։

Աստծո հետ մենք կարող ենք հստակ հայացք ունենալ և գործել խոհեմաբար։

 

Ինչպե՞ս է Աստված սովորեցրել մեզ պլանավորել ապագան Իր փառքի համար:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ոգեշնչում ես ինձ՝ իմաստուն կերպով պլանավորելու իմ ծրագրերը։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 34-36, Հովհաննես 19․1-22