.
2025թ., Հունիսի 11

Բ Կորնթացիներին 5․1-10                                                                Չորեքշաբթի   |   Հունիս 11

 

 

 

Դրա համար էլ ձգտում ենք ․․․ հաճելի լինենք Նրան։ Բ Կորնթ․ 5․9

 

ԵՂԵ՛Ք ՊԱՏՐԱՍՏ

 

Բեթին պատրաստ է։ Նա ընդունել էր Հիսուս Քրիստոսին որպես իր անձնական Տեր ու Փրկիչ դեռ դեռահաս տարիքում և ողջ կյանքում պատրաստակամորեն ձգտել ծառայել Նրան։ Նա մասնակցում էր աստվածաշնչյան սերտողություններին, պաշտամունքներին և աղոթաժողովներին։ Բեթին ակտիվ էր նաև ավետարանչության մեջ և ամեն կերպ աջակցում էր իր հովիվ ամուսնուն։ Ամեն հնարավորություն օգտագործելով՝ նա ձգտում էր լինել Աստծո ժողովրդի հետ։

Ի՞նչն է հատկապես ոգեշնչող Բեթիի պատմության մեջ։ Իր 102 տարեկան հասակում էլ նա շարունակում է պատրաստակամորեն անել այն ամենը, ինչ Աստված կցանկանա։ Շատերի համար նա օրինակ է։ Եթե մեկն ասում է, թե «ցանկություն չունի եկեղեցի գնալ», մտաբերում է․ «Բեթին հաստատ կգնա։ Ուրեմն ես էլ կարող եմ»։ Իսկ ինքը՝ Բեթին, ասում է, որ անհամբեր սպասում է երկինք գնալուն՝ իր Փրկչի հետ լինելու համար։ «Ես ուզում եմ տեսնել Հիսուսին։ Ես այնքան եմ սիրում Նրան», – հաճախ կրկնում է նա։

Պողոս Առաքյալը գրում էր, որ նախընտրում է «մարմնից դուրս գալ և Տիրոջ մոտ մտնել» (Բ Կորնթ․ 5․8), սակայն նա նաև գիտեր, որ Աստված դեռ գործ ունի իր միջոցով իրագործելու. ամրապնդել հավատացյալներին իրենց հավատքի մեջ (Փիլ․ 1․23-24)։ Այդ պատճառով նա շարունակում էր ծառայել և հավատով ընթանալ» (Բ Կորնթ․ 5․7)։ Նա պատրաստ էր գնալ երկինք, սակայն Աստծո առաջնորդությամբ անդադար շարունակեց ծառայել։

Անկախ նրանից, թե ինչ տարիքում կամ կյանքի փուլում ենք գտնվում, խնդրենք Տիրոջը, որպեսզի օգնի մեզ Իր աչքին հաճելի լինել (հ․ 9) և պատրաստ Իր հետ հանդիպման։ Բեթին պատրաստ է։ 

 

Ինչպե՞ս ենք մենք այսօր արձագանքում ծառայելու Աստծո կոչին։ Ինչպե՞ս կարող ենք լավագույնս պատրաստվել երկնային արքայություն մտնելու համար։

 

Աղոթք – Ամենազո՛ր Աստված, ես սիրում եմ Քեզ և ցանկանում եմ անել այն, ինչը հաճելի է Քեզ։ Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կհանդիպենք Երկնքում։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 1-2, Հովհաննես 19․23-42