.
2025թ., Հունիսի 13

Ա Պետրոս 5․6-11                                                                                      Ուրբաթ   |   Հունիս 13

 

Ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով։ Ա Պետ․ 5․8-9

 

ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԵՋ

 

Մի քանի տարի առաջ, աշխատանքի գնալու ճանապարհին, հանդիպեցի մի կնոջ՝ իր շան հետ, որ չափազանց վախենալու տեսք ուներ։ Ես մեծացել եմ շների շրջապատում և չեմ վախենում մարդու «մորթե ընկերներից», բայց այս շունը սարսափելի տեսք ուներ։ Երբ սկսեց հաչալ ինձ վրա, փորձեցի կատակել, բայց հանկարծ, լայն բացելով բերանը, հարձակվեց ինձ վրա։ Ես վախից գոռացի։ Բարեբախտաբար, տերն ամուր բռնել էր կապանքը, այնպես որ ես չվնասվեցի։

Քրիստոնյաները նույնպես ունեն սարսափելի և դաժան թշնամի՝ սատանան։ Նա նույնպես «կապված է», բայց պատրաստ է հարձակվել, եթե մենք նրան հնարավորություն տանք։ Պետրոս Առաքյալը զգուշացնում է. «Ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա» (Ա Պետ. 5․8): Նա զայրացած մռնչում է և հարձակվում մեզ վրա՝ փորձելով վախեցնել և կաթվածահար անել։ «Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով», - հորդորում է Պետրոս Առաքյալը (հ․9):

Երբ զգում ենք, որ թշնամին հարձակվում կամ գայթակղում է մեզ, հիշենք, որ նա անզոր է Հիսուս Քրիստոսի դեմ։ Աղաղակե՛նք Նրան, և Նա մեզ կվերականգնի, կամրացնի, կզորացնի ու հաստատահիմն կդարձնի։  (հ․ 10):

Երբ բախվում ենք հոգևոր հարձակման, թող մեր արձագանքը լինի հավատքը, ոչ թե վախը, քանի որ Տերը միշտ մեզ հետ է։

 

Ինչպե՞ս կարող ենք հոգևոր պայքարի ժամանակ կենտրոնացած մնալ Հիսուս Քրիստոսի վրա։

 

Աղոթք – Սիրելի՛  Հիսուս, շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ ես, նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 6-8, Հովհաննես 21