.
2025թ., Հունիսի 15

Եսայի 44․21-25                                                                                          Կիրակի   |   Հունիս 15

 

 

Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ ․․․ Տերը փրկել է Հակոբին․․․։ Ես․ 44․23

 

ԱՆՀՈՒՅՍ ԴԵՊՔ

 

Էմիի և Ալանի փոքրիկ դստեր՝ Ջեմի հետ կապված իրավիճակը թվում էր անհույս։ Նա ծնվել էր «Տրիսոմիա 18» կոչվող քրոմոսոմային հիվանդությամբ, և ենթադրվում էր, որ կմահանա մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում։ «Բուժելու իմաստ չկա»,– սառնասրտորեն ասաց բժիշկը։ Բայց մայրը հակաճառեց․ «Ես նրա համար այլ ծրագրեր ունեմ»։ Ծնողները երեխային տարան տուն և սիրով շրջապատեցին նրան, և որ ամենակարևորն է, նրանք անդադար աղոթում էին փոքրիկի համար։

Վեց տարի անց Ջեմին անհրաժեշտ էր վիրահատություն՝ քաղցկեղը հեռացնելու համար։ Հիվանդանոցում նրանց մոտեցավ հենց այն նույն բժիշկը, ով տարիներ առաջ փոքրիկին ապրելու հույս չէր տալիս։ «Ես գիտեմ, թե ինչ եք մտածում,- ասաց նա,– բայց խնդրում եմ, տվեք ինձ երկրորդ հնարավորություն, քանի որ գիտակցում եմ, որ սխալվել եմ, ես անկեղծորեն ուզում եմ քավել իմ մեղքը»։ Էմին և Ալանը կարող էին դիմել այլ բժշկի, բայց նրանք գիտեին Աստծո ներման զորության մասին։

Հին Կտակարանի մարգարեները հաճախ էին կանխատեսում Աստծո դատաստանը։ Սակայն, նրանց բոլոր գրքերում առնչվում ենք Աստծո սիրո, ներման և վերականգնման հույս ներշնչող թեմաների։ Օրինակ՝ Եսայի Մարգարեն նախ դատապարտում է Հուդայի մեղքերը (Ես․ 44․6-20), ապա հանկարծակի փոխում է թեման։ «Վերադարձի՛ր ինձ, որովհետև ես փրկել եմ քեզ», - ասում է նա Աստծո անունով (հ․ 22): Տերը չէր կարող երես թեքել Իր ժողովրդից։ Եվ, որպես եզրակացություն գրում է այս խոսքերը․ «Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ ․․․ Տերը փրկել է Հակոբին, և Նա փառավորված է Իսրայելում» (հ․ 23):

Վիրահատության ընթացքում Ջեմի մոտ ոչ մի քաղցկեղ չհայտնաբերվեց։ «Սա հրաշք է»,– ասաց բժիշկը։ Ահա՛ թե ինչպիսին է աղոթքի ուժը, և բժշկող Աստծո զորությունը։

 

Ի՞նչ «անհույս դեպքեր» են եղել մեր կյանքում։

Ինչպե՞ս է Աստծո զորությունը գործել այդ իրավիճակում։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Դու հույսի Աստված ես մեր անհույս իրավիճակների մեջ։ Ամեն





Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 1-3, Գործք Առաքելոց 2․1-21