.
Ճանաչողական հանդիպում ACO ներկայացուցիչների համար

Օգոստոսի 6-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին Բաղրամյան 18-ում հյուրընկալել էր «Քրիստոնեական ծառայություն Արեւելքում» (ACO) շարժման գործադիր մարմնի անդամներին եւ համաժողովի մասնակիցներին:

Action Chrétienne L'orient (ACO)-ը 96 տարեկան միջեկեղեցական կառույց է, որի առաքելությունը սկսվել է եղեռնից մազապուրծ հայերին եւ ասորիներին աջակցելով: ACO-ն այսօր էլ շարունակում է աջակցել Մերձավոր Արեւելքի քրիստոնեական եկեղեցիներին՝ այդ թվում՝ նաեւ Հայ Ավետարանական, որոնց ներկայացուցիչները նաեւ միության կազմում են:

Այս տարի, ACO տարեկան համագումարը տեղի է ունենալու Հայաստանում: Մի խումբ մասնակիցներ՝ Շվեյցարիայից, Գերմանիայից, Ֆրանսիայի, Մերձավոր Արեւելքից եւ Իրանից Հայաստանում լինելու հնարավորությունն օգտագործեցին նաեւ այստեղ գործող եկեղեցական կառույցների հետ ծանոթանալու համար: Այդ առիթով էր, որ ՀԱԵ-ն՝ ավագ հովիվ Վեր. Մելքոնյանի նախաձեռնությամբ, հյուրընկալել էր ACO ներկայացուցիչներին:

Փառաբանության կարճ պաշտամունքից հետո վեր. Մելքոնյանը նախ խոսեց ավետարանչության կարեւորության մասին, այնուհետեւ ներկայացրեց Հայ Ավետարանչական ընկերակցության եւ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատմությունը, կառուցվածքը եւ առաքելությունը: Հյուրերը նաեւ հարց ու պատասխանի հնարավորություն ունեցան:

ACO գործադիր մարմնի անդամ Անի Բուջիկանյանը ներկայացրեց շարժման պատմությունը եւ այս տարի Հայաստանում համաժողովն անցկացնելու պատճառները:

Նախորդ
...
X