.
2025թ., Հունիսի 20

Մատթեոս 6․25-34                                                                                    Ուրբաթ   |   Հունիս 20

 

 

Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Մատթ․ 6․26

 

ԱՍՏԾՈ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ա՜խ, մայրիկ», - գոռաց աղջիկս իր սենյակից։ 

Ես իսկույն հասկացա, թե ինչ է պատահել։ Ամեն գարնան մեր քաղաքում հայտնվում են փոքրիկ գիշերաթիթեռների մի ստվար խումբ։ Մարդկանց համար դրանք պարզապես տհաճ միջատներ են, բայց թռչունների համար՝ իսկական խնջույքի առիթ։ Մի փոքրիկ հետազոտություն կատարելուց հետո ես իմացա, որ մեր տարածաշրջանում այդ միջատները լավագույն սնունդն են ծիծեռնակների համար։ Նրանք մեզ համար տհաճություն են, բայց թռչունների համար՝ երկնքից իջած մանանա։

Ես չգիտեմ Հիսուսի ժամանակներում Իսրայելում գիշերաթիթեռներ կային թե ոչ, բայց Նա Իր աշակերտներին ցույց տվեց, թե ինչպես է Աստված հոգ տանում թռչունների մասին։ Լեռան քարոզում Տերն ասաց. «Նայե՛ք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ սերմանում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը նրանց կերակրում է։ Չէ՞ որ դուք առավել եք, քան նրանք» (Մատթ․ 6․26):

Ուստի ես գիշերաթիթեռներին չեմ ընկալում այնպես, ինչպես իմ շրջապատի մյուս մարդիկ։ Նրանք ինձ հիշեցում են, որ Աստված հոգ է տանում Իր ստեղծագործության մասին։ Եթե Նա այդքան առատաձեռն է թռչունների հանդեպ, ապա որքան ավելի՝ մեր հանդեպ:

 

Ինչպե՞ս է Աստված հոգ տանում Իր արարչագործության մասին։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու հոգատար Աստված ես։ Շնորհակալ եմ Քո ստեղծագործության հարստության համար։ Թող այն միշտ հիշեցնի ինձ Քո բարության մասին։ Ամեն:







Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 1-2, Գործք Առաքելոց 5․1-21