.
2025թ., Հունիսի 22

Սաղմոսներ 18․1-2, 16-19                                                                         Կիրակի   |   Հունիս 22

 

 

«Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ, որտեղ ապաստան եմ գտնում։ Ո՛վ իմ վահան և իմ փրկությա՛ն եղջյուր. նա իմ ապավենն է»։  Սաղմ․18․2

 

ՎՍՏԱՀԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ

 

Երբ Սառան հասավ մագլցման պատի գագաթին, զգաց, որ իր մատները գնալով թուլանում են, և խուճապի մատնվեց։ «Եթե ընկնեմ, որքա՞ն ուժեղ կլինի հարվածը: Արդյո՞ք կոտրվածք կունենամ», - մտածեց նա։

Ներքևում գտնվող հրահանգիչը հասկացավ, թե ինչ է կատարվում և վստահեցրեց Սառային, որ ամեն ինչ լավ կլինի։ Նրանք միմյանց հետ կապված էին պարանով, որն անցնում էր ճախարակի միջով։ «Ես քեզնից ծանր եմ»,- գոռաց հրահանգիչը,- «Պարզապես բա՛ց թող ձեռքերդ»։

Սառան այդպես էլ արեց՝ նա բաց թողեց ձեռքերը պատից և կախված մնաց օդում՝ բռնված հրահանգչին կապող պարանից։

Այս փորձառությունից հետո Սառան նորովի բացահայտեց Սաղմոս 18-ում բնութագրվող Աստծո կերպարը. «Տե՛ր, իմ վե՛մ և իմ ամրո՛ց և իմ ազատարա՛ր. իմ Աստվա՛ծ, իմ վե՛մ» (Սաղմ․18․2): «Աստված ավելին է, քան իմ բոլոր խնդիրները, ես պետք է թողնեմ իմ վախերն ու անհանգստությունները, և Նա կպահպանի ինձ»,- վստահությամբ ասում էր Սառան:

Դավիթ թագավորը գրեց այս Սաղմոսը, երբ Աստված փրկեց նրան «առատ ջրերից»՝ իր ատելի թշնամիներից, որոնք ապստամբեցին իր դեմ «նեղության օրը» (հ․ 17-19): Չնայած բոլոր դժվարություններին՝ նա գիտեր, որ կարող է վստահել իր ամենակարող Փրկչին:

 

Ինչպե՞ս կարող ենք գործնականում «թողնել» մեր անհանգստությունը,

հրաժարվել վախերից և վստահել Աստծուն։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ կարող եմ թողնել բոլոր անհանգստություններս ու տագնապներս՝ գիտակցելով, որ Դու ես վերահսկում կյանքս և չես թողնի, որ ընկնեմ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 6-8, Գործք Առաքելոց 6