.
2025թ., Հունիսի 23

Սաղմոսներ 3                                                                                     Երկուշաբթի   |   Հունիս 23

 

 

«Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ»։ Սաղմ․ 3․5 

 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

 

Մի օր ընկերս խոստովանեց, որ քնի հետ կապված խնդիրներ ունի։ Նրա անքնությունը պայմանավորված էր ընտանեկան խնդիրներով։ Այդ օրերին մենք աստվածաշնչյան սերտողության խմբում սերտում էինք Սաղմոս 3-ը։ Դավիթ թագավորը նույնպես հայտնվել էր ընտանեկան բարդ իրավիճակում, մի իրավիճակ, որը մեզնից շատերի համար հաստատ անքնության պատճառ կլիներ։ Նրա որդին՝ Աբիսողոմը, ապստամբություն էր կազմակերպել՝ նպատակ ունենալով գահընկեց անել իր հորը և տիրանալ նրա գահին։

Սուրհանդակը Դավթին տեղեկացրեց, որ «իսրայելացիների սիրտը դարձել է դեպի Աբիսողոմը» (Բ Թագ․ 15․13), և Դավիթը հուսահատ փախավ Երուսաղեմից։ «Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները», - գրում է նա Սաղմոսում (Սաղմ․ 3․1):

Բայց Դավիթը խաղաղություն գտավ։ Նա հիշեց, որ Աստված իր ասպարն է, և Տերը բարձրացնում է իր գլուխը (հ. 4)։ Այսպես փախուստի մեջ գտնվող թագավորը ստացավ այն օգնությունը, որի կարիքը մենք բոլորս ունենք, երբ սկսում ենք մտահոգվել մեր դժվար իրավիճակների համար։ Նա կարողացավ պառկել և քնել, որովհետև Տերը պահպանում էր նրան (հ․5)։

Ընկերոջս համար, ով դժվար ժամանակներ էր ապրում, սա հիանալի լուր էր։ Ուստի մենք էլ, երբ դժվարին հանգամանքներում անքուն գիշերներ ենք անցկացնում, խնդրենք, որ Տերը մեզ խաղաղություն պարգևի։ Եթե մենք վստահենք Նրան, Նա կօգնի մեզ «պառկել և քնել» (հ․ 6):

 

Ի՞նչն է մեզ այսօր անհանգստացնում և խաթարում մեր խաղաղ քունը։ 

 

Աղոթք – Երկնայի՛ն Հա՛յր, ծածկի՛ր ինձ քո խաղաղության ծածկոցով, մխիթարի՛ր և օգնի՛ր հաղթահարել դժվարություններս։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եսթեր 9-10, Գործք Առաքելոց 7.1-22