.
2025թ., Հունիսի 24

Երեմիա 23․1-8                                                                                    Երեքշաբթի   |   Հունիս 24

 

 

․․․ պիտի հավաքեմ իմ հոտի մնացորդին և նրանց վերադարձնեմ իրենց փարախները։ Եվ նրանք պիտի աճեն ու բազմանան։ Եր․ 23․3

 

ՓՐԿՈՂ ԱՍՏՎԱԾ

 

Շոտլանդիայում՝ Բրորարայի ժայռերի տակ, մի գառնուկ դժվար կացության մեջ էր հայտնվել։ Թակարդված մի հողակտորի վրա, որի մի կողմում զառիթափ ժայռերն էին, իսկ մյուս կողմում՝ անծայրածիր օվկիանոս, գառնուկը մնացել էր շատ երկար ժամանակ։ Չնայած նրան փրկելու բազմաթիվ փորձերին՝ ոչ ոքի չէր հաջողվել նրան ազատել, մինչև որ ֆերմեր Քեմի Ուիլսոնն ու չորս ընկերները ռիսկային փրկարարական գործողություն իրականացրին։ Նրանք ժայռից 250 մետր իջան, ապա ճախարակի միջոցով խեղճ կենդանուն նորից վերև քաշեցին։

Բարի ֆերմերի և նրա անձնակազմի սխրանքն արտացոլում էր մեր Երկնային Հոր կարեկցանքը, ինչպես նկարագրված է Երեմիա գրքում։ Մարգարեն հանդիմանեց Հուդայի չար առաջնորդներին՝ անվանելով նրանց հովիվներ, ովքեր «կորցնում և ցրում են  արոտի ոչխարներին» (Եր. 23.1): Երեմիայի միջոցով Աստված հայտարարեց, որ կպատժի նրանց Իր անօգնական ժողովրդի հանդեպ դաժան վերաբերմունքի համար (հ․ 2): Տերը տեսավ Իր ցրված հոտի ծանր վիճակը և խորապես մտահոգված՝ խոստացավ հավաքել Իր ոչխարներին իրենց աքսորից և տանել նրանց անվտանգ ու առատ երկիր (հ․ 3):

Եթե ​​մենք կորած ենք, թակարդված կամ միայնակ, մեր Երկնային Հայրը, տեսնելով մեր դժվարին վիճակը, չի թողնի մեզ մեր խնդիրների մեջ։ Աստված գիտի մեր խնդիրների մասին, Նա կփրկի և կվերականգնի մեզ։

 

Երբևէ եղե՞լ է, որ զգանք մեզ հոգևորապես թակարդված կամ մեկուսացված վիճակում։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ իմ բարի Հովիվն ես։ Ամեն:







Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 1-2, Գործք Առաքելոց 7․22-43