Առակներ 31․10-20 Կիրակի | Հունիս 29
Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. Նա տակավին գիշերով է վեր կենում և իր տան անդամների կերակուրն է տալիս․․․ Առ․ 31․10,15
ՏԱՏԻԿԻ ԱՂՈԹՔՆԵՐԸ
Շատ տարիներ առաջ, ընտանեկան հավաքույթի ժամանակ, մայրս կարճ ելույթ ունեցավ՝ ջերմորեն խոսելով իր տատիկի մասին․ «Իմ Սյուզան տատիկն արևածագից առաջ էր արթնանում և աղոթում իր ընտանիքի համար»։
Այդ աղոթքները մեծ ազդեցություն էին թողել մորս կյանքում: Եվ ես ինքս էլ հաճախ եմ մտածում այդ մասին և այդ ազդեցության կրողն եմ, թեև երբեք չհանդիպեցի մորս տատիկին:
Առակաց գրքում նկարագրվում է առաքինի մի կին, ով շատ հոգատար է իր ընտանիքի նկատմամբ։ Նա «արթնանում է, երբ դեռ գիշեր է» (Առ․ 31․15), զբաղված է շատ բաներով. գնում է հող, տնկում խաղողի այգի, կնքում գործարքներ, կարում հագուստ, կերակուր պատրաստում և անում ուրիշ շատ այլ գործեր։ Այս ամենը նրա համար, որ հոգ տանի նրանց մասին, ում սիրում է։ Եվ այնուամենայնիվ, նա դեռ կարողանում է օգնել «աղքատներին ու կարոտյալին» (հ․ 20)։
Այդ օրերին տնային տնտեսություն վարելը հեշտ չէր, ինչի մասին վկայում է վերոհիշյալ հատվածում նշված պարտականությունների երկար ցանկը: Նույնը կարելի է ասել նաև իմ մոր տատիկի՝ Սյուզանի մասին, ով ծնվել էր 19-րդ դարում։ Նա նույնպես շատ բանի միջով էր անցնում, բայց վաղ առավոտյան և օրվա ընթացքում բարձրացրած աղոթքներն օգնում էին նրան ուժ հավաքել ու ոգեշնչվել։ Տերն Ինքն էր օգնում նրան հավատարիմ մնալ իր կոչման մեջ՝ հոգ տանելով իր ընտանիքի և մյուս մարդկանց մասին:
Որտե՞ղ ենք մենք քաջալերանք գտնում մեր առօրյա գործերը կատարելիս:
Ինչպե՞ս կարող է կանոնավոր աղոթքն օգնել մեզ։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ նրանց համար, ովքեր հավատարմորեն հոգ են տանում իրենց ընտանիքների մասին։ Օգնի՛ր ինձ ևս լինել հոգատար և նվիրումով ծառայել իմ սիրելիներին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 14-16, Գործք Առաքելոց 9․22-43