Սաղմոսներ 63 Հինգշաբթի | Հուլիս 3
Որովհետև քո ողորմությունն ավելի լավ է, քան կյանքը. իմ շրթունքները պիտի գովեն քեզ։ Սաղմ․ 63․3
ՔՐԻՍՏՈՍԸ՝ ԱՄԵՆ ԼԱՎ ԲԱՆԻ ԱՂԲՅՈՒՐ
Դատավորի վերջին ժեստով ըմբիշ Քենեդի Բլեյդսը դարձավ 2024 թվականի օլիմպիական չեմպիոն։ Նա ձեռքերը բարձրացրեց դեպի երկինք և շնորհակալություն հայտնեց Աստծուն։ Լրագրողը հարցրեց վերջին երեք տարիների ընթացքում նրա առաջընթացի պատճառը։ Մարզիկը նույնիսկ չնշեց իր ֆիզիկական պատրաստվածությունը։ «Ես շատ ավելի եմ մտերմացել Հիսուս Քրիստոսի հետ», - ասաց նա, ապա կոչ արեց բոլորին հավատալ Փրկչին՝ հայտնելով, որ Նա իր հաղթանակի գլխավոր պատճառն է։ Այլ հարցազրույցներում նա նշում էր, որ իր համար Հիսուսն ամեն ինչ է, իր կյանքում ամեն լավ բանի աղբյուրը։
Աստվածակենտրոն ապրելու այս ցանկությունն արտացոլվում է Դավթի խոսքերում՝ Սաղմոս 63-ում։ Գիտակցելով Արարչի հանդեպ իր կարիքը՝ նա ասաց. «Հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում» (Սաղմ․ 63․1)։ Սաղմոսերգուի խոսքերով՝ Աստծո ողորմությունը «կյանքից լավ է» (հ․ 3)։ Իր աղոթքի մեջ Դավիթն ասում է. «Որովհետև դու ինձ օգնական եղար, և ես պիտի ցնծամ քո թևերի հովանավորության տակ։ Իմ անձն ամենուր հետևում է քեզ. քո աջը հաստատ է պահում ինձ» (հ․7- 8)։ Աստված Դավթի համար ամեն ինչ էր։
Եթե Քրիստոսը մեր կյանքի կենտրոնում է, ապա մեր կյանքը դառնում է փարոս, որն ուրիշներին ուղղորդում է դեպի Աստծո հետ փրկարար հարաբերություններ։
Ինչպե՞ս է մեր կյանքն արտացոլում նվիրվածությունը Քրիստոսին։
Ի՞նչից անհրաժեշտություն ունենք հրաժարվելու՝ հանուն Նրա։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու իմ ամենն ես։ Օգնի՛ր ինձ ապրել Քեզ համար։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 25-27, Գործք Առաքելոց 12