.
2025թ., Հուլիսի 5

Մատթեոս 25․1-13                                                                                        Շաբաթ   |   Հուլիս 5

 

 

Սակայն իմաստուններն (կույսերը) իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին։ Մատթ․ 25․4

 

ՏԱՏԻԿԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵԿՈՆ

 

Իմ տատիկն ուներ առանձնահատուկ սովորություն։ Յուրաքանչյուր շաբաթ օր՝ քնելուց առաջ, նա դասավորում էր հագուստն ու կոշիկները, որոնք պատրաստվում էր հագնել առավոտյան և գնալ եկեղեցի։ Նա միշտ հաճախում էր պաշտամունքի և երբեք չէր ուշանում։ Մի շաբաթ երեկոյան տատիկիս հիվանդանոց տարան շտապօգնության մեքենայով։ Նույն գիշերը Տեր Հիսուսը նրան անունով կանչեց, և նա գնաց Իր մոտ լինելու։ Երբ պապիկս հիվանդանոցից տուն վերադարձավ, տեսավ հագուստը դասավորված։ Նա պատրաստ էր և՛ առավոտյան պատարագին, և՛ Քրիստոսի հետ հանդիպմանը։

Տատիկիս սովորությունն ինձ հիշեցնում է իմաստուն կույսերի առակը։ Նրանց միջոցով Քրիստոսն աշակերտներին ցույց տվեց, թե որքան կարևոր է պատրաստ լինել Իր գալստյանը։ «Արթո՛ւն կացեք», - ասաց Նա։ Ոչ ոք չգիտի Նրա վերադարձի «օրը կամ ժամը» (Մատթ. 25․13)։ Հետևաբար, մենք պետք է միշտ պատրաստ լինենք, հակառակ դեպքում կարող ենք նմանվել «հիմար» կույսերին (հ․ 3)։ Նրանք նախապես չէին պատրաստվել, ուստի յուղը վերջացավ։ Եվ երբ նրանք գնացին յուղ գնելու, փեսան ժամանեց։

Մենք գուցե կարիք չունենք դասավորել մեր հագուստը, ինչպես իմ տատիկը,  բայց նրա այս սովորությունն արտահայտում էր այն պատրաստակամությունը, որ պետք է բնորոշ լինի Աստծո բոլոր զավակներին։ Թող Աստված մեզ տա իմաստություն՝ պատրաստ լինելու կյանքի ամենակարևոր բանին՝ ծառայել Քրիստոսին և սպասել Նրա վերադարձին։

 

Ինչպե՞ս կարող ենք պատրաստվել Քրիստոսի գալուստին։

Ի՞նչ որոշումներ պետք է կայացնենք՝ Նրան ավելի լավ ծառայելու համար։

 

Աղոթք – Տե՛ր, տո՛ւր ինձ իմաստություն՝ ծառայելու Քեզ և պատրաստվելու Քո վերադարձին։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 30-31, Գործք Առաքելոց 13․26-52