.
179 տարի հավատքի ու առաքելության ջահակիր

179 տարի առաջ՝ 1846 թվականի հուլիսի 1-ին, Կոստանդնուպոլսում 40 հայ հավատացյալների, Ավետարանի նվիրյալների ու կրթության ջատագովների նախաձեռնությամբ հիմնվեց Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին (ՀԱԵ): Հիմնվեց ոչ հաճելի պայմաններում և խիստ անհրաժեշտության պարագայում, բայց Աստծո օրհնությամբ այն նոր էջ բացեց հայ ժողովրդի հոգևոր կրթության և Աստծո Խոսքին վերադառնալու տեսանկյունից։

Այսօր ՀԱԵ-ն աշխարհասփյուռ է, բայց հավատքի հիմքում նույն Աստծո Խոսքն է, նույնն է նաև առաքելությունը՝ ծառայել Քրիստոսին, տարածել Ավետարանը, ներդրում ունենալ ազգային, հոգևոր, սոցիալական և կրթական ոլորտներում։

ՀԱԵ 179-ամյակն առիթ է, որպեսզի փառք տանք Աստծուն, շնորհակալությամբ հիշենք հիմնադիրներին, երախտագիտությամբ՝ ծառայողներին և հավատով շարունակենք առաջ նայել։

Թող Տերը շարունակի առաջնորդել Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին՝ որպես լույս այս աշխարհում, որպես աղ մեր ժողովրդի մեջ և որպես Քրիստոսի սիրո կենդանի վկայություն։ 

«Ուստի անշարժ թագավորություն ընդունած լինելով՝ ամուր պահենք այն շնորհը, որով հաճույքով պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ...» Եբրայեցիներին 12:28

 

 

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ՝
վեր. Ավետիք Խաչատրյան