.
Սեմինար ՀԱԵ ՔԴ ծառայողների համար

Հոկտեմբերի 10-ին ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի նախաձեռնությամբ Բաղրամյան 18-ում տեղի ունեցավ սեմինար 23 տարբեր քաղաքների ու շրջանների ՀԱԵ ՔԴ 30 պատասխանատուների, ծառայողների եւ հովիվների համար:

Սեմինարը սկսվեց պաշտամունքով, որից հետո խոսեց ՀԱԵ ավագ հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը՝  «Ո՞վ է քրիստոնյա առաջնորդը» թեմայի շուրջ: Նա առանձնացրեց մի քանի կարևոր կետեր, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր քրիստոնյա ծառայող, ինչպիսիք են՝ տեսիլքը, աշխատասիրությունը, անձնական կարգապահությունը, հարատևությունը:   

Սեմինարի հաջորդ բաժինը նվիրված էր ՔԴ ծառայությունների արժևորմանը: ՀԱԵ ՔԴ տնօրեն Վեր. Ավետիք Խաչատրյանը և ՔԴ բաժնի աշխատակից Լիլիթ Անտոնյանը ներկայացրեցին ՔԴ արժևորման համար կարևոր կետերը, որոնք կօգնեն ծառայողներին ավելի հեշտությամբ արժևորել իրենց ծառայությունները: Քննարկվեցին արժևորման մի քանի օրինակներ, որոնց շուրջ ծառայողները հայտնեցին իրենց կարծիքներն ու տեսակետները:

Սեմինարի վերջին՝ երրորդ բաժինը «Անահատականության տիպերը» թեմայով էր: Մասնակիցները, ՔԴ բաժնի աշխատակից Անահիտ Սիմոնյանի օգնությամբ, փորձեցին պարզել, թե որպես առաջնորդ՝ անհատականության ո՞ր տիպին են պատկանում: Որպես կատարյալ առաջնորդ իրենց առջև ունենալով Հիսուս Քրիստոսին՝ սեմինարի մասնակիցները բացահայտեցին, թե որքան աճելու և Նրան նմանվելու կարիք ունեն:

Մասնակիցները դրական գնահատեցին սեմինարի բովանդակությունը: ՀԱԵ ՔԴ բաժինն իր հերթին նախատեսում է շարունակական դարձնել հանդիպումները, որոնք կնպաստեն եկեղեցու ծառայողների հոգևոր աճին ու կծառայեն ի փառս Աստծո: 

Նախորդ
...
X