.
2025թ., Հուլիսի 7

Բ Տիմոթեոսին 2․14-16, 22-26                                                             Երկուշաբթի   |   Հուլիս 7

 

 

Ջանա՛ Աստծու առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել․․․։ Բ Տիմ․ 2․15

 

ԱՃԵԼ ԱՍՏԾՈ ՄԵՋ

 

Գեյլն իր քրիստոնեական գրական գործունեության առաջին տարիներին հաճախ հրատարակչից ստանում էր բարեկամական նվերներ՝ ծաղկեփնջեր, շոկոլադե կոնֆետներ, բուսական թեյեր։ Դա, իհարկե, հաճելի էր։ Սակայն ժամանակի ընթացքում հրատարակիչը սկսեց ուղարկել հոգևոր արժեք ունեցող նվերներ՝ Աստվածաշնչեր, ամենօրյա ընթերցանության գրքեր և աղոթքի նոթատետրեր, որոնց շնորհիվ Գեյլը հոգևորապես աճեց։ Նա ավելի քիչ սկսեց հետաքրքրվել դատարկ բաներով և ավելի շատ կենտրոնացավ ուրիշներին դեպի Քրիստոսն ուղղորդելու կարևոր առաքելության վրա։

Տիմոթեոսը մեծացավ Պողոս առաքյալի հովանու ներքո։ Հոգևոր հասունությունը շեշտելով՝ Պողոսը նրան գրեց. «Ջանա՛ Աստծու առջև ինքդ քեզ փորձված ներկայացնել, իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում» (Բ Տիմ․ 2․15): Այնուհետև հավելեց. «Հեռո՛ւ մնա զազրախոսություններից, որովհետև դրա մեջ եղողներն ավելի առաջ կգնան ամբարշտության մեջ» (հ․ 16)։ «Երիտասարդական ցանկություններից փախի՛ր ... Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից ... Տիրոջ ծառան չպետք է կռվի, այլ պետք է բոլորի նկատմամբ մեղմ լինի, ուսուցանող, անոխակալ» (հ․ 22–24)։

Պողոսի իմաստուն խրատները ցույց են տալիս այն կարևոր առավելությունները, որ ունեն հոգևորապես հասուն հավատացյալները. նույնիսկ Քրիստոսի ընդդիմախոսները, տեսնելով, թե ինչպիսին է Նա մեզ դարձրել, կարող են ընդունել ճշմարտությունը և ազատվել «սատանայի որոգայթից» (հ․ 26)։ Այսպիսով՝ Աստծո մեջ «մեծանալն» ունի հավիտենական հետևանքներ: Ուստի չհետաձգենք և սկսենք աճել հավատի մեջ: Դրանից շատերն օգուտ կստանան։

 

Ի՞նչ ոլորտներում է մեր հավատքը դեռևս տկար։ 

Ինչպե՞ս կարող ենք դա շտկել այսօր։

 

Աղոթք – Տե՛ր, թող Քո իմաստությունն առաջնորդի ինձ հոգևոր աճի ճանապարհին։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 34-35, Գործք Առաքելոց 15․1-21