Սաղմոսներ 139․7-12 Հինգշաբթի | Հուլիս 10
Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես։ Սաղմ․ 139․8
ՏԵՐՆ ԱՅՆՏԵՂ Է
Երբ մենք տատիկիս հայտնեցինք, որ պապիկը, ամենայն հավանականությամբ, իր երկրային ճանապարհի վերջին օրերն է ապրում, վախենում էինք, թե նա շատ կտխրի և վատ կզգա իրեն։ «Ի՞նչպես ես քեզ զգում»,- հարցրի ես: Նա մի պահ լռեց, ապա հանդարտորեն պատասխանեց․ «Լավ եմ։ Ես գիտեմ, թե ուր է նա գնում։ Տերն այնտեղ էլ նրա հետ կլինի»։
Աստծո ներկայության հանդեպ նրա հավատը հիշեցրեց Դավթի խոսքերը Սաղմոսից. «Եթե վեր ելնեմ երկինք, դու այնտեղ ես, և եթե պառկեմ դժոխքի մեջ, ահա դու այնտեղ ես» (Սաղմ․ 139․8):
Թեև Սաղմոսի մեջ արտահայտված վստահությունն Աստծո ներկայության հանդեպ արտահայտում է նախազգուշացում այն մասին, որ Աստծուց անհնար է փախչել, այն նաև խոր մխիթարություն է նրանց համար, ովքեր սիրում են Նրան և ուզում են լինել Նրա հետ. «Ո՞ւր գնամ քո Հոգուց և քո ներկայությունից ո՞ւր փախչեմ» (հ․ 7)։ Որպես փրկված ժողովուրդ՝ կարող ենք մխիթարվել այն գիտակցությամբ, որ ուր էլ լինենք, Արարիչը մեզ հետ է, ուղղում է մեզ ու պահպանում Իր ձեռքի մեջ (հ․10)։
Երբ հայտնվում ենք ծանր ու տագնապալի իրավիճակներում և չենք զգում Աստծո ներկայությունը, հիշենք՝ Նա միշտ մոտ է բոլոր նրանց, ում սիրում է և ովքեր սիրում են Իրեն։ Թող այս ճշմարտությունը մխիթարի և նոր հույս ներշնչի։
Ի՞նչն է այսօր անհանգստացնում մեզ։ Ինչպե՞ս է Աստծո ներկայության հանդեպ վստահությունն օգնում հաղթահարել այդ անհանգստությունը։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբ անհանգստությունը սկսում է գերակշռել իմ ներսում,
օգնի՛ր հիշել, որ կյանքս Քո ձեռքերում է։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 41-42, Գործք Առաքելոց 16․22-40