.
2025թ., Հուլիսի 13

Եփեսացիներին 2․1-10                                                                              Կիրակի   |   Հուլիս 13

 

 

Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ 

Եփես․ 2․8

 

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Լենդիսֆարնում ապրելով՝ Դեյվիդը պարբերաբար տեսնում էր, թե ինչպես են մարդկանց փրկում մակընթացությունից։ Ուղղաթիռը թռչում էր ափ և պտտվում ափին մնացած մարդկանց վրայով։ Այնուհետև փրկարարն իջնում էր և առանց նախատինքի կամ մեղադրանքի ուղղակի կապում էր նրանց, հետո բարձրացնում և տանում անվտանգ վայր։

Լսելով նման պատմություններ՝ ես հաճախ մտածում էի, որ ինձ հետ երբեք այդպիսի բան չի պատահի։ Սակայն հետո, կենտրոնանալով իմ մեղքերի ու սխալների վրա, գիտակցեցի, որ ինչպես բոլորին, ինձ նույնպես անհրաժեշտ է օգնություն և իմաստություն վերևից։ Պողոսը Եփեսացիներին գրում է Աստծո սիրո և փրկության շնորհի մասին. «Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ ... մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված» (Եփ. 2․4-5)։ Տերը մեզ շնորհեց հավատ, որպեսզի ընդունենք Նրա շնորհը. «Սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է» (հ. 8):

Տերը փրկել է մեզ մեր «մեղքերից ու հանցանքներից» (հ․ 1), որպեսզի մենք կարողանանք ստանալ «Իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով» (հ․ 7): Եթե մենք պատահական սխալ կամ դիտավորյալ մեղք գործենք և օգնության կարիք ունենանք, կարող ենք զգալ Աստծո փրկության օրհնյալ ծրագիրը: Նա մեզ չի դատապարտի, այլ նրբորեն կբարձրացնի և կտանի անվտանգ վայր:

 

Ինչպե՞ս է Աստված փրկել մեզ մեր սխալներից կամ մեղքերից:

Մեր կյանքի ո՞ր ոլորտներում ենք ամենաշատը ողորմածության կարիք ունենում:

 

Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ երբ սխալներ եմ թույլ տալիս,

Դու ինձ շրջապատում ես Քո սիրով ու հոգատարությամբ։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 7-9, Գործք Առաքելոց 18