.
«ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՀՈՒՅՍ ՏՈՒՐ ԻՆՁ» ծրագիր կանանց համար

Հոկտեմբերի 26-30-ը Հանքավանում՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) «ՇԻՆ ՇՈՂԻԿ» ճամբարում տեղի ունեցավ «ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՀՈՒՅՍ ՏՈՒՐ ԻՆՁ» ծրագրը՝ INTERNATIONAL COMMITTEE FOR THE FELLOWSHIP OF THE LEAST COIN-ի և «ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿԱՆԱՆՑ ՖՈՐՈՒՄ»-ի նախաձեռնությամբ (վերջինի կազմում են նաև ՀԱԵ-ն և ԱՀԱԸ-ն): Ծրագրը Իրաքից և Սիրիայից հայաստան ներգաղթած հայ կանանց համար էր, նրանց հոգևոր և հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով: Ծրագրի 4 օրերի ընթացքում մասնակից 30 կանայք հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական տոնածիսական համակարգին, միասին տիկնիկներ պատրաստեցին, հանդիպումներ ունեցան հոգեբանի, սոցաշխատողի և բժշկի հետ,աղոթեցին և սերտեցին Աստվածաշունչը: «ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿԱՆԱՆՑ ՖՈՐՈՒՄ»-ում ՀԱԵ ներկայացուցիչ Մոնիկա Հովսեփյանը խոսեց Ա.Տիմ. 4:16 համարների շուրջ՝ հորդորելով կանանց զգուշություն անել սեփական անձին: Հայաստանի Աստվածաշնչի ընկերության ներկայացուցիչ Մարիաննա Ապրեսյանը խոսեց Մատթ.11.28-29-ի շուրջ՝ Աստծո մոտ հանգստություն գտնելու ու բեռներից ազատվելու մասին: Ծրագրի շրջանակներում, մասնակիցները նաև հյուրընկալեցին ու լսեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենայկի և «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին, ՀԱԸ և Արաբական ծոցի երկրների ԱԸ գլխավոր քարտուղարներ Տ.Եզնիկ արք. Պետրոսյանին և Հրայր Ջեբեջյանին, սիրիահայ և իրաքահայ ձեռներեց կանանց: Կանայք նաև հոգեբանական ու կյանքի հմտություններին առնչվող թեմաներով սեմինարների մասնակցեցին: Ծրագրի ընթացքում մասնակիցները Հայաստանի Աստվածաշնչյան ընկերության կողմից Աստվածաշնչեր նվեր ստացան:

Նախորդ
...
X