.
2025թ., Հուլիսի 16

Մարկոս 8․1-10                                                                                   Չորեքշաբթի   |   Հուլիս 16

 

 

Այս ժողովրդին խղճում եմ, որովհետև արդեն երեք օր է՝ ինձ մոտ են և ուտելու ոչինչ չունեն։ Մարկ․ 8․2

 

ՍՈՒՐՃ՝ ԿԱՐԵԿՑԱՆՔՈՎ

 

Փեմի որդին տասնվեց տարեկան էր, երբ ավտովթարի պատճառով մահացավ։ Դեկտեմբերյան սառնաշունչ երեկո էր։ Հարազատներն ու ընկերները մուտք էին գործում հոգեհանգստի սրահ՝ սուրճի բաժակներով, ու պատմում մի անծանոթի մասին, որի անունը Մեթյու էր և այդ սուրճը անվճար բաժանում էր նրանց։ Արարողությունից հետո վշտից կոտրված մայրը՝ Փեմը, գտավ տղային, որպեսզի շնորհակալություն հայտնի։ «Նրանք այնքան տխուր էին, – բացատրեց Մեթյուն, – իսկ ես միայն սուրճ կարող էի եփել նրանց համար։ Եվ եփեցի»։ Իր այդ քայլով նա ոչ միայն նրանց տվեց այդ պահին շատ անհրաժեշտ ջերմությունը, այլև հիշեցրեց, որ մռայլ ժամանակներում աշխարհում դեռ բարություն կա։

Մեթյուի կարեկցանքը, որին հետևեցին գործնական քայլերը, նման էր այն օրինակին, որն ի՛նքը՝ Հիսուս Քրիստոսը թողեց, երբ կերակրեց չորս հազար հոգու։ Այս պատմությունը հիշեցնում է դրանից առաջ տեղի ունեցած հինգ հազարի կերակրումը (Մարկ. 8.5-10)։ Սակայն այս անգամ տեքստը բացահայտում է Փրկչի դրդապատճառները. «Այս ժողովրդին խղճում եմ ․..  Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին կնվաղեն, քանի որ ոմանք հեռվից են եկել», – ասաց Նա (հ. 2-3)։

Տերը միշտ հոգ է տանում մեր հոգևոր կարիքների ու նյութական պահանջների մասին։ Մենք կարող ենք առանց վարանելու Նրան դիմել օգնության համար, որովհետև Նա սիրում է մեզ։ Մենք կարող ենք ուրախանալ նաև այն ճշմարտությամբ, որ նույնիսկ կարեկցանքից ծնված ամենապարզ գործերը կարող են մեծ ազդեցություն ունենալ։

 

Ո՞ւմ նկատմամբ է Աստված ցանկանում, որ կարեկցանք ցուցաբերենք այսօր։ 

 

Աղոթք – Ողորմա՛ծ Տեր, շնորհակալ եմ, որ հոգ ես տանում մեր մասին։

Քեզ եմ հանձնում իմ սիրտը, հոգսերն ու ամենօրյա կարիքները։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 16-17, Գործք Առաքելոց 20․1-16