Ելք 31․1-6 Ուրբաթ | Հուլիս 18
Եվ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ։ Ելք 31․6
ԱՍՏԾՈ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՍՏԾՈ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Երբ ես միացա Աստվածաշնչյան քոլեջի հոգաբարձուների խորհրդին, ներկայիս երկարամյա ղեկավարը հայտարարեց իր թոշակի անցնելու մասին: Այսպիսով, ես հայտնվեցի նրանց թվում, ովքեր նոր նախագահ գտնելու խնդիր ունեին: Մենք հավաքվեցինք և կազմեցինք պահանջների երկար ցանկ: Ինչպե՞ս գտնել մեկին, ով կարող է կատարել այդպիսի դժվար և կարևոր աշխատանք:
Նման հարց առաջացավ ինձ մոտ, երբ կարդում էի Աստծո հրահանգները աշտանակի կառուցման մասին։ Օրինակ, պետք էր պատրաստել ոսկե աշտանակ՝ վեց ճյուղերով և «նշաձև» (Ելք 25․31-36)։ Եվ նաև «գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից», որոնք ամրացվելու էին սյուներին արծաթից կեռիկներով (Ելք 27․9-10)։ Աշտանակը բարդ կառույց էր։ Ո՞վ կարող էր իրականացնել այդպիսի առաջադրանք։
Տերն ասաց. «Ահա Հուդայի ցեղից կանչեցի ․․․ Բեսելիելին։ Եվ լցրեցի նրան Աստծու Հոգով՝ իմաստությամբ, հանճարով, գիտությամբ և ամենայն ճարտարությամբ» (Ելք 31․2-5)։ Ապա ավելացրեց. «Եվ ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտի մեջ իմաստություն դրեցի, որպեսզի անեն այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ» (հ. 6)։
Ո՞ւմ պետք է դիմեինք կամ ո՞ւր պիտի գնայինք, որպեսզի գտնեինք արժանի թեկնածու Աստվածաշնչյան քոլեջի հոգաբարձուների նախագահի պաշտոնի համար, կամ եկեղեցում կամավորության համար, կամ միջոցառումներ կազմակերպելու համար: Միանշանակ Աստծուն, Ով կանչում և պատրաստում է Իր ծառաներին։ Նա նախ մշակում է ծրագրերը, ապա ընտրում նրանց, ովքեր այդ ծրագրերը կյանքի են կոչում։ Աստծո ծրագրերի իրականացնողն Իր ժողովուրդն է։
Ի՞նչ ծառայության համար է Աստված պատրաստել մեզ այսօր։
Աղոթք – Սուրբ և սքանչելի Աստվա՛ծ, աղաչում եմ՝ ընտրիր և պատրաստիր այն մարդկանց, ում կարիքն ունեմ իմ կյանքում, աշխատավայրում և եկեղեցում։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 20-22, Գործք Առաքելոց 21․1-17