.
2025թ., Հուլիսի 19

Սաղմոսներ 88․1-9                                                                                      Շաբաթ   |   Հուլիս 19

 

Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում։ Սաղմ․ 88․9

 

ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ

 

Ցնծությամբ ու ծիծաղով լի երեխաները մասնակցում էին պարի վարպետության հերթական դասին Անգլիայի հյուսիսում գտնվող Սաութպորտ քաղաքում։ Հանկարծ ներս մտավ անծանոթ մարդ դանակը ձեռքին և հարձակվեց երեխաների վրա։ Երեք աղջիկ երեխա զոհվեց, երեք ընտանիք կանգնեց անդառնալի ողբերգության առաջ։ Մարդիկ սարսափի մեջ էին։ Ոչ ոք չէր հասկանում այդ անիմաստ դաժանության պատճառը։

Լիվերպուլի եպիսկոպոսն իր ելույթում ասաց, որ եկեղեցին համայնքի և այս փորձառության կրողն է. «Չեմ կարծում, որ բառերով կարելի է որևէ իմաստ հաղորդել այս իրավիճակին։ Բայց կարևորն այն է, որ մենք այստեղ ենք ձեզ հետ լինելու և մխիթարելու համար»։

Աստված մեզ չի ստեղծել նրա համար, որ մենք կորցնենք սիրելի մարդկանց, հարաբերությունները, առողջությունը: Սաղմոսերգու Դավիթն իր վիշտը նկարագրում էր այսպես․ «Դու ինձ դրեցիր խոր ձորի մեջ»  (Սաղմ. 88․6)։ Չկար ո՛չ պատասխան, ո՛չ լուծում, ո՛չ թեթևություն։ «․․․Փակված եմ և դուրս չեմ գալիս։ Աչքս մթնեց իմ խեղճությունից» (հ. 9-10)։

Այնուամենայնիվ, իր վշտի անհեթեթությունից հյուծվելով՝ սաղմոսերգուն հիանալի օրինակ է ծառայում։ «Տե՛ր, ամբողջ օրը կանչում եմ քեզ, իմ ձեռքը քեզ եմ պարզում», - գրում է նա (հ․ 10): Եկե՛ք սովորենք ամեն օր դիմել մեր Երկնային Հորը՝ մեր ձեռքերը պարզելով դեպի Նա: Մեր փորձառությունների մեջ բառերը երբեմն չեն կարող բացատրել տեղի ունեցող դեպքերի բուն էությունը, բայց Աստծո ներկայությունը կարող է մեղմացնել նույնիսկ ամենաանբացատրելի ցավը:

 

Ինչպե՞ս կարող են Աստծուն ուղղված ամենօրյա աղոթքներն օգնել մեզ հաղթահարել այն ապրումները, որ հաճախ ունենում ենք՝ սաղմոսերգու Դավթի օրինակով։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, մխիթարի՛ր ինձ իմ ցավի մեջ։ Երբ կյանքը սկսում է կորցնել իր իմաստը, եղի՛ր ինձ հետ, ինչպես խոստացել ես։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 23-25, Գործք Առաքելոց 21․18-40