.
2025թ., Հուլիսի 20

Ա Թագավորների 3․1-11                                                                           Կիրակի   |   Հուլիս 20

 

 

«Սամուե՜լ, Սամուե՜լ»։ Եվ Սամուելն ասաց. «Խոսի՛ր, Տե՛ր, որովհետև քո ծառան լսում է»։ Ա Թագ․ 3․10

 

ԼՍԵ՛Ք

 

«Բեթի՛, լվա ձեռքերդ։ Ընթրիքը պատրաստ է»։ Բայց խաղով տարված մեր թոռնիկն անտեսեց հոր խոսքերը։ Նա կրկին կանչեց։ Նորից ոչ մի արձագանք։ Այդ ժամանակ որդիս, ձայնը բարձրացնելով, ասաց․ «Բեթի՛, միացրու՛ ականջներդ։ Ասացի, ձեռքերդ լվա։ Ընթրիքը պատրաստ է»։ Բեթին հետ շրջվեց, ձեռքերը տարավ ականջներին ու ձևացրեց, թե անտեսանելի անջատիչներ է միացնում, հետո նուրբ ժպիտով պատասխանեց․ «Լսում եմ, հայրի՛կ։ Ի՞նչ ասացիր»։

Մի գիշեր պատանի Սամուելը լսեց, որ ինչ-որ մեկն իր անունն է տալիս (Ա Թագ. 3.4)։ Նա կարծեց, թե իրեն կանչում է Հեղի քահանան (հ. 5)։ «Սամուելը դեռևս Տիրոջը չէր ճանաչում» (հ. 7)։ Տղան ապրում էր Աստծո ուխտի տապանակի մոտ և դաստիարակվում էր քահանայապետի կողմից։ Բայց նա երբեք չէր լսել Աստծո Խոսքը, «և Տիրոջ խոսքը դեռ չէր հայտնվել նրան» (հ. 7)։ Այդ երեկո ամեն բան փոխեց։ Հետագայում Սամուելը դարձավ Աստծո մարգարե (հ. 20-21) և Նրա ներկայացուցիչը թագավորներին օծելու գործում։

Լսել Տիրոջը նշանակում է ուշադիր լինել Նրա Խոսքին։ Եկե՛ք համոզվենք, որ մեր «ականջները միացված են», որպեսզի չկորցնենք այն, ինչ կենսականորեն անհրաժեշտ է։

 

Ինչպե՞ս ենք մենք լսում և արձագանքում այն ​​ամենին, ինչ Աստված ասում է մեզ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, սովորեցրու՛ ինձ տարբերակել Քո ձայնը և պատասխանել Քեզ հավատքով ու հնազանդությամբ։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 26-28, Գործք Առաքելոց 22