.
2025թ., Հուլիսի 21

Եսայի 40․1-11                                                                                     Երկուշաբթի   |   Հուլիս 21

 

 

Հովվի նման նա հովվելու է Իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, Իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին։ Ես․ 40․11

 

ԱՍՏԾՈ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

 

Բիլլը բոլորին հիացնում էր իր խելքով և նպատակասլացությամբ։ Քեմբրիջի համալսարանը գերազանցությամբ ավարտելուց հետո նա շարունակեց իր ուսումը և ստացավ դոկտորի կոչում, ինչը, իր հերթին, հանգեցրեց նավթարդյունաբերության ոլորտում հաջող կարիերայի։ Սակայն հետո Բիլլը երեխաներ ունեցավ և հեռացավ գործարար աշխարհից։ Նա մտավ «մեկուսացման» մի շրջան, երբ նրա կյանքն ու աշխատանքն անտեսանելի դարձան։ Չնայած դա հոգևոր առումով դժվար ժամանակաշրջան էր, սակայն նա հավատարիմ մնաց Աստծո խոստմանը՝ գրված Եսայի մարգարեի գրքում. «Հովվի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց և հանդարտորեն քշելու է կաթնատուներին» (Ես 40․11)։ Հետ նայելով՝ Բիլլն ասում է. «Մխիթարական էր մտածել, որ Աստված կարեկցանք էր ցուցաբերում նրանց նկատմամբ, ովքեր հոգնած էին երեխաների խնամքի երկար ժամանակահատվածներից»։

Մենք բոլորս էլ ունենում ենք պահեր, երբ զգում ենք, որ Աստված անտեսել է, օտարացել և նույնիսկ մոռացել է մեզ։ Հուդայի ժողովուրդը սովորեց, թե ինչ է սա նշանակում, երբ իր մեղքերի համար աքսորվեց Բաբելոն։ Եսայի մարգարեության մեջ Տերը հոգևորապես հյուծված ժողովրդին ասում է, որ իրենց աքսորը կավարտվի. «Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին», - ասում է ձեր Աստվածը։ «Երուսաղեմի հետ քաղցրությա՛մբ խոսեք» (Ես․ 40․1-2)։ Նրանք անվտանգ կվերադառնան իրենց հայրենիք (հ 3-5)։ Այս բարի լուրը վստահելի է (հ. 6-10), քանի որ «Աստծու խոսքը մնում է հավիտյան» (հ․ 8)։

Երբ մենք մեզ ուժասպառ կամ մոռացված զգանք, եկե՛ք շտապենք Տիրոջ սիրառատ գիրկը, Ով խոստացել է «հովվելու իր հոտը, Իր թևերի մեջ հավաքելու գառներին, Իր գրկում կրելու նրանց և հանդարտորեն քշելու կաթնատուներին» (հ 11):

 

Ի՞նչ դժվարություններ և օրհնություններ կարող են հանդիպել, որ ժամանակավորապես հեռանանք հասարակական կյանքից։

 

Աղոթք – Սիրելի՛ Հայր, Դու սիրող և հոգատար Հովիվ ու Առաջնորդ ես,

եղի՛ր ինձ հետ, մխիթարի՛ր և վերցրու՛ ինձ քո գիրկը։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 29-30, Գործք Առաքելոց 23․1-15