.
2025թ., Հուլիսի 22

Ղուկաս 18․1-8                                                                                      Երեքշաբթի   |   Հուլիս 22

 

 

Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան․․․ Ղուկ․ 18․7

 

ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԱՂՈԹՔԻ ՄԵՋ

 

Երբ Ռոյսթոնի դուստր Հաննան ուղեղի արնազեղում ստացավ, որի պատճառով էլ ընկավ կոմայի մեջ, ընտանիքը միավորվեց և սկսեց անդադար աղոթել նրա համար։ Երկար ամիսների սպասման ընթացքում նրանք ամուր կառչեցին միմյանցից և Աստծուց։ «Մենք երբեք այդքան մոտ չէինք եղել Տիրոջը», - ասաց Ռոյսթոնը։ Այդ ընթացքում նրանք նորոգվեցին իրենց հավատքի մեջ և ավելի ջերմեռանդորեն աղոթեցին Հաննայի համար, ինչպես Աստվածաշնչում նկարագրվող առակի այրին։

Հիսուսն օգտագործեց աղքատ այրու մասին առակը, ով արդարություն էր ակնկալում անարդար դատավորից, ցույց տալու համար, որ «պետք է ամեն ժամ աղոթել ու չվհատվել» (Ղուկ․ 18․1): Կինն անդադար գալիս էր դատավորի մոտ, մինչև վերջինս այնքան հոգնեց նրանից, որ հանձնվեց։  Հիսուսն այս մեղավոր դատավորին հակադրեց ողորմած Արարչին՝ ասելով. «Իսկ Աստված մի՞թե իր ընտրյալներին արդարություն չի անի, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են նրան» (հ. 7)։

Հաննայի ընտանիքը, այս առակին հետևելով, անդադար աղոթեց նրա համար՝ խնդրելով սիրող Աստծուց ողորմություն և օգնություն: Եվ այդ ընթացքում նրանք զգացին, որ Աստծո հետ իրենց հարաբերությունները շատ ավելի մտերմիկ են դարձել: «Երբ մենք սկսում ենք ջանասիրաբար փնտրել Աստծուն, կարծես մենք ինքներս արթնանում ենք քնից», - ուրախությամբ փաստում էին նրանք: Մի քանի ամիս անց Հաննան դուրս եկավ կոմայից և այժմ ապաքինվում է:

Երբ մենք մոտենում ենք Աստծուն, Նա լսում է մեր խնդրանքները և արձագանքում Իր շնորհով։ Նա մեզ քաջալերում է օր ու գիշեր աղաղակել Իրեն։

 

Երբևէ եղե՞լ է, որ դժվարություններն օգնեն մեզ բարելավել մեր հոգևոր վիճակը: Ինչպե՞ս է Աստված պատասխանել մեր աղոթքներին այդ իրավիճակում:

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ անարդար դատավորի նման չես։

Դու սիրող Հայր ես և հոգ ես տանում մեր մասին ամեն ժամանակ։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 31-32, Գործք Առաքելոց 23․16-35