Հովհաննես 14․15-26 Չորեքշաբթի | Հուլիս 23
Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Հովհ․ 14․26
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ
Երբ սմարթֆոնի ուղղորդող հավելվածն առաջարկեց մի երթուղի, որը գրեթե մեկ ժամով կրճատում էր երկար ճանապարհը, Շելբին և նրա եղբայրը՝ Իսլերը, ուրախությամբ հետևեցին նրա ցուցումներին։ Սակայն այդ «կարճ ճանապարհը» հողաշերտ էր և լիովին քանդված։ Արդյունքում նրանք խրվեցին դաշտի մեջտեղում։ Ավտոմեքենան վնասվեց, և անհրաժեշտություն առաջացավ այն տարհանել։ Հավելվածի ծրագրավորման պատասխանատուն ներողություն խնդրեց բազմաթիվ ճանապարհորդներից, ովքեր տուժել էին չստուգված երթուղիների պատճառով։
Անվստահելի առաջնորդներին հավատալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Իսկ մեզ՝ Աստծուն հավատացողներիս, տրված է Սուրբ Հոգին, Ով առաջնորդում և ուղղորդում է մեզ ճշմարտության շավիղներով։
Երբ Հիսուսը պատրաստվում էր լքել Իր աշակերտներին, Նա վստահեցրեց, որ նրանք առանց առաջնորդության չեն մնա։ Նա կոչ արեց նրանց պահել Իր պատվիրանները և խոստացավ ուղարկել Ճշմարտության Հոգուն, Ով կբնակվի նրանց մեջ և հավիտյան կմնա նրանց հետ (Հովհ. 14․15-17). «Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է իմ անունով, նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (հ. 26)։
Սուրբ Հոգին վստահելի առաջնորդ է։ Նրա հետ մենք երբեք չենք մոլորվի։
Ինչպե՞ս կարող ենք ավելի իմաստուն լինել Նրա առաջնորդությանը հետևելու պարագայում։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, շնորհակալ եմ, որ մեզ միայնակ չթողեցիր և ուղարկեցիր Սուրբ Հոգուդ, Ով մեզ առաջնորդում է դեպի ճշմարտություն։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 33-34, Գործք Առաքելոց 24