Ա Պետրոս 4․7-11 Ուրբաթ | Հուլիս 25
Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ։ Ա Պետ․ 4․10
ԱՍՏԾՈՒՑ ՏՐՎԱԾ ՊԱՐԳԵՎՆԵՐ
«Ուխտավորի ճանապարհորդությունը» ներկայացման ընթացքում Լեյզան կանգնած էր խուլերի համար նախատեսված հատուկ հատվածում և արտահայտիչ ձևով թարգմանում էր ներկայացումը ժեստերի լեզվով։ Ջոն Բունյանի գրքի հիման վրա ստեղծված մյուզիքլը, ինչպես նաև Լեյզայի թարգմանությունը շատ հուզիչ էր։
Երբ Լեյզային հարցրին իր ծառայության մասին, նա ասաց. «Ես սա անում եմ պարզ պատճառով. բոլորը պետք է իմանան Ավետարանի Բարի լուրը, այդ թվում նաև խուլերը, ովքեր մեծ մասամբ անտեսված են։ Քրիստոսի մասին գիտի աշխարհի խուլ բնակչության ոչ ավելի, քան երկու տոկոսը»։ Լեյզան իր պարգևն օգտագործում է Փրկչի մասին գիտելիքները խուլերին հասցնելու համար։
Մենք նույնպես կոչված ենք օգտագործել մեր պարգևներն ու կարողությունները՝ Աստծո սիրո մասին վկայելու և մարդկանց Քրիստոսի մոտ բերելու համար: Պետրոս առաքյալը գրել է. «Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետ. 4․10): Այս պարգևները ներառում են ուրիշներին սիրելը և նրանց համար աղոթելը (հ․ 7-8): Անկախ նրանից, թե դուք քարոզիչ եք, ուսուցիչ, աղոթքի մարտիկ, «կուլիսներում» աշխատող օգնական, թե ունեք մի այլ պարգև, Աստված կարող է օգտագործել ձեզ՝ կորածներին հասնելու համար: Պարզապես խնդրեք, և Նա ձեզ ցույց կտա ճանապարհը:
Ե՞րբ ենք առաջին անգամ լսել Ավետարանի Բարի Լուրի մասին։
Ի՞նչ պարգևներ կարող ենք օգտագործել Քրիստոսին ծառայելու և Նրա սերը մարդկանց փոխանցելու համար։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ գտնել այն ուղին, որով կարող եմ Քեզ ծառայել՝ մարդկանց ծառայելով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 37-39, Գործք Առաքելոց 26