Սաղմոսներ 55․2-5, 16-23 Երեքշաբթի | Հուլիս 29
․․․ Նա չի թողնի, որ արդարը հավիտյան շարժվի տեղից։ Սաղմ․ 55․22
ԱՍՏԾՈ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայրս հիվանդության պատճառով գամված էր անկողնուն և կարող էր միայն խողովակի միջոցով ուտել։ Երբ նրան հիվանդանոցից տուն բերեցինք, պետք էր սովորել նրա շուրջօրյա խնամքի հետ կապված որոշ հմտություններ։ Մայրս նույնպես առողջսկան խնդիրներ ուներ։ Ծնողներիս խնամքից բացի, պետք էր աշխատանքի վայրում սպասարկել պահանջկոտ հաճախորդներին։ Մի օր, երբ ուժերս լրիվ սպառվել էին, փակվեցի լոգարանում ու լաց եղա. «Օգնի՛ր ինձ, Տե՛ր։ Ուժ տու՛ր, որ կարողանամ այս ամենը հաղթահարել»։
Դավիթ թագավորը նույնպես իրեն թուլացած էր զգում բազմաթիվ դժվարությունների ծանրության տակ (Սաղմ․ 55․3-5): Նրա որդին ապստամբեց նրա դեմ: Մտերիմ ընկերը դավաճանեց նրան: «Վախ ու դող եկավ վրաս», - գրեց Դավիթը (հ․ 6):
Սակայն նա որոշեց վստահել Աստծուն (հ 23), քանի որ Աստված թույլ չի տա, որ «արդարը հավիտյան շարժվի տեղից» (հ․ 22): Ամենակարողին տարիներ շարունակ վստահելը Դավթին սովորեցրել էր, որ չնայած դժվարությունները կարող են մեզ վշտացնել, մենք երբեք հուսահատ չենք մնա, եթե վստահենք Աստծուն: «Տիրոջ կողմից են հաստատվում մարդու քայլերը, և նա հավանում է նրա ընթացքը» (Սաղմ․ 37․23): Դավիթը գիտեր, որ Արարիչը կաջակցի իրեն Իր ուժով և իմաստությամբ. «Բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ» (Սաղմ․ 55․16):
Արդեն տասնչորս տարի է մենք հոգ ենք տանում մեր հայրիկի մասին։ Այս տարիները սովորեցրին ինձ, որ երբ մեր հոգսը հանձնում ենք Տիրոջը, Նա բավարարում է բոլոր կարիքները (հ․ 22):
Ինչպե՞ս է Աստված հիշեցնում մեզ, որ մենք կարող ենք վստահել
և մեր խնդիրները հանձնել Իրեն։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ օգնեցիր ինձ վստահել Քեզ և հաղթահարել իմ առջև եղած խնդիրները։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 49-50, Հռոմեացիներին 1