Հովհաննես 15․1-8 Չորեքշաբթի | Հուլիս 30
Մնացե՛ք իմ մեջ ․․․ որթաճյուղն ինքն իրենից չի կարող պտղաբերել, եթե որթատունկի հետ միավորված չլինի․․․ Հով․ 15․4
ԿԱՊ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ
Անգլիայում անցկացրած հիանալի արևոտ շաբաթվա ավարտին մեր խումբը նստեց մեծ ծառի ստվերում՝ վերջին ժամն աղոթքի և շփման մեջ անցկացնելու համար։ Եվ հենց այդ պահին մեզ վրա թափվեց իսկական «տերևառատ անձրև»։ Խմբի անդամներից մեկը բացատրեց․ «Երբ եղանակն այսքան շոգ ու չոր է, ծառերը թափում են տերևները, որպեսզի խոնավությունը պահպանեն։ Բայց ուշադրություն դարձրե՛ք․ սերմերը ծառի վրա են մնացել։ Դրանք անհրաժեշտ են բազմացման համար»։
Ես անմիջապես հիշեցի Հիսուսի զրույցն իր աշակերտների հետ․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով ինձ հետ է միավորվում, իսկ ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել», – ասաց Նա (Հովհ. 15․5)։ Մյուս կողմից, նրանք, ովքեր չեն մնում Նրա մեջ, նման են չորացած ճյուղերի, որոնց «կհավաքեն, կրակը կգցեն, և կայրվեն» (հ․ 6)։
Հարց է առաջանում՝ գործնականում ինչպես «մնալ որթատունկի վրա», այսինքն՝ լինել միավորված Քրիստոսին, և ե՞րբ է Աստված թույլ տալիս, որ «տերևները թափվեն» մեր կյանքում։
Երբ մենք խորհում ենք այս հարցերի շուրջ, եկե՛ք հիշենք, որ Տերը երբեք մեզ ավելորդ ցավ չի պատճառում: Եթե Նա «մաքրում է» մեզ, դա մեր օգտի և Աստծո փառքի համար է: «Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք …», - ասաց Հիսուսը (հ․ 8): Թող մեր կյանքում բարի պտուղները լինեն առատ և հաստատուն:
Ի՞նչ ենք անում մենք, որպեսզի շարունակենք միավորված մնալ Քրիստոսին։
Մեր կյանքի «կտրվելու» ո՞ր պահերն են ավելի պտղաբեր դարձրել մեզ։
Աղոթք – Երկնայի՛ն Այգեգործ, շնորհակալ եմ ինձ սիրելու և մաքրագործելու համար, նույնիսկ եթե դա երբեմն ցավոտ է։ Օգնի՛ր ինձ շատ պտուղ բերել Քո փառքի համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 51-53, Հռոմեացիներին 2