.
Հանդիպում աշակերտաց խմբերի համար

Ստեփանավանի  Հայաստանյայց  Ավետարանական  եկեղեցին  հոկտեմբերի  3-ին  հյուրընկալել  էր ՀԱԵ Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու  աշակերտաց  խմբերի  57 պատանիների։ Միասնական հանդիպման ծրագիրը բաղկացած  էր 2 մասից։  Առաջին մասը սկսվեց առավոտյան՝ բնության գրկում՝  Ստեփանավանի  Կարմիր խաչի  Լոռե  փրկարար ջոկատի կողմից կազմակերպած  Էքստրիմ  խաղերով։ Խաղերը  բազմազան  էին, և յուրաքանչյուրն  ինքն  էր  ընտրում  խաղի  տեսակը։  Այնուհետև պատանիները  Ստեփանավանի  մշակութային  հաստատություններ այցելելու առիթ ունեցան։

Ծրագրի երկրորդ բաժինը սկսվեց ՀԱԵ-ում՝  հյուրասիրությամբ և միասնական  պաշտամունքով։   Հյուրերից յուրաքանչյուրին իր բաժինն ուներ. փառաբանությունն առաջնորդեց Ստեփանավանի աշակերտաց խումբը  Վանաձորի  պատանիների հետ միասին, Ալավերդու ՀԱԵ պատանիները հանդես եկան  ասմունքով: Միասնական հանդիպման պատգամաբերը Ստեփանավանի ՀԱԵ  հովիվ՝ պատվելի Խաչատուր  Խաչատրյանն էր: Նա խոսեց Փիլիպպեցիս 3։12 համարի շուրջ՝ ճանապարհը հաստատուն ընթացքով շարունակելու մասին:

Հանդիպման   նպատակը   Աստծուն  միասնաբար  փառաբանելն  ու  պատանիների  միջև  մտերմիկ  մթնոլորտ  ստեղծելն  էր։ Տարբեր քաղաքներից ժամանած պատանիները տեսան, թե ինչպե՞ս են Աստծուն պաշտում իրենց հասակակիցները և որքա՞ն յուրահատուկ է Աստծո սերը, որ կարող է միաբանել բնավորությամբ ու կարողություններով այդքան տարբեր մարդկանց:   

 

Նախորդ
...
X