Սաղմոսներ 37․5-17 Ուրբաթ | Օգոստոս 1
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը։ Մատթ․ 5․5
ԵՐԲ ԿՅԱՆՔՆ ԱՆԱՐԴԱՐ Է
Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» դասական վեպը պատմում է Օլիվեր անունով հիվանդ տղայի մասին, ով ծնվել էր աղքատներին շահագործող մի հաստատությունում։ Ծնվելուց հետո որբանալով՝ նա ի վերջո փախչում է այդ հաստատությունից, որպեսզի խուսափի բռնությունից։ Բազմաթիվ արկածներից հետո Օլիվերը հայտնաբերում է, որ ինքը հսկայական կարողության ժառանգորդ է։ Դիքենսը, ով սիրում էր երջանիկ ավարտներ, հոգ էր տարել, որ բոլոր նրանք, ովքեր վնասել էին Օլիվերին, կամ պատժվեն, կամ զղջան։ Մեղավորները ստացան այն, ինչին արժանի էին, և Օլիվերն ինքը «ժառանգեց երկիրը»։ Երանի կյանքը կարողանար այնքան լավ ավարտներ ունենալ, որքան Դիքենսի վեպերում է։
Աստվածաշնչում մի սաղմոս կա, որի հեղինակն անդրադառնում է այն ժամանակին, երբ արդարությունը կհաղթի, և Տիրոջը սպասողները «կժառանգեն երկիրը» (Սաղմ․ 37․9): Ինքը՝ Դավիթը, ով չարության հետ անձամբ էր բախվել, հորդորում է ընթերցողներին համբերությամբ սպասել. «Համբերի՛ր և սպասի՛ր Տիրոջը. մի՛ բարկացիր այն մարդու վրա, որ իր չար խորհուրդներն է կատարում, և նրա ճանապարհը հաջողվում է» (հ․ 7), այնուհետև ավելացնում է. «Որովհետև չարերը կոչնչանան, բայց Տիրոջը սպասողները կժառանգեն երկիրը» (հ․ 9): Տեսնելով, որ ամբարիշտները հանում են սուրը և լարում իրենց աղեղները, որ ցած գցեն խեղճին ու աղքատին ․․․ » (հ․ 14), Դավիթը վստահ էր, որ մի օր երկնքի և երկրի Արարիչն ամեն ինչ կկարգավորի (հ․ 15):
Կյանքը դժվար է և հաճախ անարդար։ Սակայն Հիսուսի խոսքերում մենք լսում ենք Սաղմոս 37-ի արձագանքը. «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք կժառանգեն երկիրը» (Մատթ. 5.5):
Երբ կյանքն անարդար է գտնվում մեր հանդեպ,
ինչպե՞ս ենք վստահում Աստծուն այդ իրավիճակում։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, օգնի՛ր ինձ համբերությամբ սպասել, մինչև Դու հաստատես Քո արդարությունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 57-59, Հռոմեացիներին 4