Հռոմեացիներին 5․1-11 Շաբաթ | Օգոստոս 2
Նրա միջոցով ․․․ պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ Հռոմ․ 5․2
ՄԻ՛ ԿՈՐՑՐԵՔ ՀՈՒՅՍԸ
«Բարև ձեզ, ընկերնե՛ր: Ես ուժեղ ցավերով հիվանդանոց տեղափոխվեցի երեքշաբթի օրը շտապօգնության մեքենայով: Բժիշկները ենթադրում էին, որ չարորակ գոյացությունը կարող էր «իմ մահվան պատճառը դառնալ», - ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մի գրառում էր արել քրիստոնյա հայտնի հեղինակ և կատակերգու Սթիվ Լեգն իր մահից ընդամենը հինգ օր առաջ՝ 2024 թվականին։ Սակայն իր վերջին գրառման մեջ նա ասել էր. «Աստված միշտ մեզ հետ է»։
Սթիվ Լեգի վստահությունն Աստծո հանդեպ իր երկրային ճանապարհորդության վերջին օրերին հիշեցնում է Պողոս առաքյալի խոսքերը. «Մենք պարծենում ենք Աստծու փառքի հույսով» (Հռոմ. 5․2): Մեր հույսը՝ մեր վստահությունը Տիրոջ և մահից հետո Նրա հետ լինելու հանդեպ, անսասան է, նույնիսկ երբ մեր շուրջը կյանքը փլուզվում է: «Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ», - գրում է Պողոսը (հ․ 5):
Այս հույսը կարող է ամուր մնալ նույնիսկ տառապանքի մեջ, քանի որ այն գալիս է «մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք» (հ․ 11): Մենք կապված ենք Աստծո հետ Նրա Հոգով, ինչը նշանակում է, որ մենք նույնպես կարող ենք ասել. «Աստված մեզ հետ է եղել միշտ», նույնիսկ մեր ամենահուսահատ օրերին:
Ինչ էլ որ լինի վաղը, ոչ մի փորձություն անակնկալի չի բերի մեր Պահապանին։ Ոչ մի խավար չի ապացուցի, որ մեր հույսն ապարդյուն է։
Ինչպե՞ս է Աստված մեզ աջակցում փորձության ժամանակ։
Ի՞նչ է նշանակում «պարծենալ Աստծո փառքի հույսով»։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, որքա՜ն լավ է իմանալ, որ Դու ինձ հետ ես բոլոր փորձությունների ժամանակ։ Շնորհակալ եմ, որ Հիսուս Քրիստոսի մեջ իմ հույսը հաստատ է և անսասան։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 60-62, Հռոմեացիներին 5