Ղևտական 25․8-17 Երկուշաբթի | Օգոստոս 4
Անիրավություն չանեք միմյանց։ Վախեցի՛ր քո Աստծուց, որովհետև ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։ Ղև․ 25․17
ՎԱԽԵՑԵ՛Ք ԱՍՏԾՈՒՑ ԵՎ ՄԱՅՐԻԿԻՑ
Երիտասարդ մարզիկ Դարենին առաջարկեցին դեղամիջոցներ, որոնք բարելավում են սպորտային արդյունքները։ Այդ առաջարկը նա ստացել էր պրոֆեսիոնալ բժիշկների կողմից։
«Բոլորն են դա անում», - ասացին նրանք։ Դարենը ցնցված էր՝ իմանալով, որ դոպինգն իսկապես լայնորեն տարածված է սպորտի ոլորտում։ Սակայն նա հրաժարվեց՝ բացատրելով. «Մայրս ասաց, որ այն օրը, երբ ես զգամ, որ ինձ դեղամիջոցներ են պետք հաջողության հասնելու համար, պետք է կանգ առնեմ և այլևս չզբաղվեմ սպորտով։ Ես վախենում եմ միայն Աստծուց և մորիցս, և դա ինձ համար բավական է»։
Նման կերպով մեզ կարող են առաջարկել աշխատավայրում փոքր-ինչ խորամանկել, «կրճատել ճանապարհը», հաջողության հասնել՝ անտեսելով ճշմարտությունն ու արդարությունը՝ պատճառաբանելով, որ «բոլորն են դա անում»։
Նման խնդիրներներ եղել են նաև հին ժամանակներում։ Իսրայելի օրենքը սահմանում էր, որ յուրաքանչյուր հիսուն տարին մեկ հայտարարվի Հոբելյանական տարի։ «Ձեզանից ամեն մեկը կվերադառնա իր կալվածքը» - պատվիրել էր Աստված (Ղև․ 25․10)։ Սա նշանակում էր, որ հողը չէր վաճառվում ընդմիշտ, այլ վարձակալվում էր մինչև հոբելյանական տարին (հ․16)։ Եթե ժամանակը մոտենում էր, գինը պետք է նվազեցվեր։ Այս օրենքը սահմանելով՝ Տերն ասաց. «Անիրավություն չանեք միմյանց» (հ․ 17)։
Այս աշխարհի մարդկանց անարդար ճանապարհին հետևելու փոխարեն, ավելի լավ է հետևել Տիրոջ ճանապարհին։ Նա Իր Խոսքի միջոցով տվել է մեզ արդարության չափանիշներ։ Երբ մենք գայթակղվում ենք խաբեությամբ զբաղվել, եկե՛ք դիմենք Աստծո չափանիշներին։
Ի՞նչ իրավիճակում կարող ենք գայթակղվել և դիմել խորամանկության։ Ի՞նչը կարող է մեզ օգնել վերադառնալ և քայլել ճշմարտության և արդարության ճանապարհով։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Դու ճշմարիտ Աստված ես, և Քո օրենքներն արդարություն են հաստատում բոլորիս համար։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 66-67, Հռոմեացիներին 7