.
2025թ., Օգոստոսի 5

Բ Օրենք  31․1-8                                                                                     Երեքշաբթի   |   Օգոստոս 5

 

 

․․․ ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի։ Բ Օր․ 31․6

 

ՄԵՆՔ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ

 

Տարիների ընթացքում ես հոգացել և աղոթել եմ միայնությունից տառապող բազմաթիվ մարդկանց համար. ծերանոցի բնակիչների, ովքեր ընտանիք չունեին, այրի կնոջ, ով թափառում էր փողոցներով՝ դատարկ տանը մենակ չմնալու համար, անօթևան մարդկանց, ովքեր, կարծես, ոչ մեկի պետք չեն, և քրիստոնյա ծառայողների, ովքեր մտերիմներ չունեին:

Միայնության պահեր կարող ենք ունենալ բոլորս։ Մեծ Բրիտանիայում ապրող մեծահասակների գրեթե 50 տոկոսն ասում է, որ իրենք իրենց միայնակ են զգում։ Համաձայն մի զեկույցի՝ միայնությունը կարող է նույնքան մեծ սպառնալիք լինել մարդկանց առողջության համար, ինչպես օրական մեկ տուփ ծխախոտը։

Մովսեսը, Հեսուին հանձնելով Իսրայելի ժողովրդին Ավետյաց երկիր առաջնորդելու առաքելությունը, նրանց բազմիցս հավաստիացրել էր, որ այդ ճանապարհը նրանք միայնակ չեն անցնում. «Մի՛ վախեցեք և մի՛ զարհուրեք ․․․ որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի» (Բ Օր․ 31․6)։ Մովսեսը նաև Հեսուին քաջալերեց հետյալ խոսքերով. «Քո առջևից գնացողը նույն ինքը Տերն է. նա քեզ հետ է լինելու, նա քեզ չի թողնի և քեզ չի լքի. մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր» (հ․ 8):

Խոսքեր, որ  այսօր մեզ նույնպես կարող են քաջալերել. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր»։

Երբ մենք մեզ միայնակ ենք զգում, եկե՛ք մխիթարվենք այն փաստով, որ Աստված երբեք չի թողնի ու չի լքի մեզ։

 

Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Աստված ամենուր մեզ հետ է:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ երբեք չես թողնի ու չես լքի ինձ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 68-69, Հռոմեացիներին 8․1-21