Հակոբոս 1․1-4 Չորեքշաբթի | Օգոստոս 6
Ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Հակ․ 1․3
ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ես ստացա, այսպես ասած, իմ «մարտական մկրտությունը» զբոսանավով նավարկության ժամանակ, երբ առաջին անգամ փորձեցի նավարկել արևոտ Էգեյան ծովում։ Միայն առաջին դասի ընթացքում ես վեց անգամ շրջեցի իմ փոքրիկ նավակը՝ ինձ հետ ջուրը քաշելով նաև իմ հրահանգչին, ում վիճակվել էր նույն նավակում լինել ինձ հետ։ Դա լիարժեք ջրասուզում էր, որի ընթացքում հաճախ բավականին մեծ քանակությամբ ծովի ջուր էի «համտեսում»։ Ես ուղղում էի նավակը, ապա ուժասպառ նորից բարձրանում նավ և մի քանի րոպե անց նորից սուզվում ջրի մեջ։ Այնուամենայնիվ, մի քանի անհաջող փորձից հետո, վերջապես կարողացա ինքս ղեկավարել նավակը։
Նավարկության հմտություններ սովորելն իրենից պահանջում էր զգալի էներգիա։ Հակոբոսը փորձության մեջ գտնվող քրիստոնյաներին, համբերատար լինելու կոչ անելիս, օգտագործել է հունարեն «հյուպոմոնե» բառը, որը թարգմանաբար նշանակում է ուրախության հոյսով լի համբերություն (Հակ․ 1․3)։
Չեմ կարող ասել, թե փորձությունների մեջ լինելով՝ զգում եմ «մեծ ուրախություն» (հ. 2), բայց գիտեմ, որ ջանքերս արդյունք են տալու, և դա օգնում է ինձ չհանձնվել։ Մենք շատ ավելի համբերատար ենք դառնում, երբ գիտենք, որ շարժվում ենք ավելի մեծ նպատակի հասնելու համար։
Հավատքի կյանքում ուրախությունը ոչ թե դժվարությունների մեջ է, այլ դրանց հետևանքների, որոնց շնորհիվ մենք դառնում ենք «կատարյալ ու լիարժեք» և ոչ մի բանի պակասություն չենք ունենում (հ․ 4)։
Մեր հույսի վերջնական իրականացումը տեղի կունենա երկնքում։ Բայց արդեն այսօր մենք կարող ենք մոտենալ Աստծուն, ճանաչել Նրան ու առավել նմանվել Նրան՝ այդ թվում նաև փորձությունների միջով անցնելով։
Ինչպե՞ս է Աստված գործում մեր դժվարությունների մեջ։ Ինչպե՞ս կարող են Նրա խոստումներն օգնել մեզ անցնել երկրային ուղին՝ հույսով և ուրախությամբ։
Աղոթք – Ողորմա՛ծ Հայր, շնորհակալ եմ, որ միշտ ինձ հետ ես և տալիս ես կատարյալ ու լիարժեք ուրախություն ամեն ժամանակ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 70-71, Հռոմեացիներին 8․22-39