.
2025թ., Օգոստոսի 7

Սաղմ․ 25․16-21                                                                                      Հինգշաբթի   |   Օգոստոս 7

 

 

․․․ որովհետև քեզ եմ ապավինել։ Սաղմ․ 25․20

 

ԻՐԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ

 

Բուռն ձմեռային փոթորիկը հորդառատ անձրևով հարվածում էր փողոցային լույսերին, որոնք երբեմն մարում էին, երբեմն՝ փայլատակում։ Լճի հսկայական ալիքները բարձրանում ու գլորվում էին դեպի հարևանների ցանկապատը՝ ողողելով նրանց այգին։ Ինչպիսի՜ հեգնանք. ջրից պաշտպանվելու համար հատուկ կառուցված այդ պատն այգին վերածեց լողավազանի և դարձավ նրա կործանման պատճառը։

Մի՞թե մեր կյանքն այդպիսին չէ։ Երբ մարդիկ մեզ վիրավորում կամ հիասթափեցնում են, մենք մեր սրտում պաշտպանիչ պատեր ենք կառուցում՝ փակվելով նրանցից։ Սակայն մեզ պաշտպանելու համար նախատեսված պատերը մեզ խանգարում են հարաբերություններ կառուցել, ինչը հաճախ հանգեցնում է ավելի շատ խնդիրների, միայնության և ցավի։

Բնազդը մեզ մղում է կառուցել մեր սեփական պաշտպանությունը։ Սակայն իմ հարևանի պատը, որը քանդեց նրա այգին, ինձ հիշեցնում է, թե որքան հեշտությամբ կարող են մեր ջանքերը հակառակ արդյունք տալ։ Ուստի աղաղակենք Աստծուն, ինչպես սաղմոսերգուն. «Պահի՛ր իմ անձը և փրկի՛ր ինձ, թող որ չամաչեմ, որովհետև քեզ եմ ապավինել» (Սաղմ․ 25․20):

Աստծո մեջ մենք կարող ենք գտնել այն Մեկին, Ով լիովին գիտի բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեզ (հ. 16–19) և իրական ու վստահելի ապաստարան է։ Երբ վստահում ենք Նրա պաշտպանությանը, հասկանում ենք, որ այլևս կարիք չունենք մեր սեփական պաշտպանական պատնեշների. «Նրա ճշմարտությունը վահան է և զրահ» (Սաղմ 91․4)։

 

Ի՞նչ «պաշտպանական պատ» ունենք կառուցած մեր սրտում։ Ինչպե՞ս կարող է այսօրվա խոսքն օգնել մեզ վստահել Աստծուն և քանդել այդ պատը։

 

Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ, որ Դու ես իմ ապաստանը, իմ ամրոցը և վահանը։ Վստահում եմ քեզ կյանքիս ողջ ընթացքը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 72-73, Հռոմեացիներին 9․1-15