.
2025թ., Օգոստոսի 9

Մատթեոս 26․26-29                                                                                     Շաբաթ   |   Օգոստոս 9

 

 

․․․ որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Մատթ․ 26.28

 

ԱՐԻՍՏՈՏԵԼԸ՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

 

Արիստոտելն ասել է, որ ոչ ոք չի կարող ընկերանալ Աստծո հետ։ Ինչո՞ւ։ Որովհետև ընկերությունը ենթադրում է հավասարություն։ Եվ ո՞ր Աստվածը կհրաժարվեր իր աստվածային կարգավիճակից՝ աննշան մարդկանց հավասար դառնալու համար։

Հետաքրքիր է, թե ինչ կասեր Արիստոտելը, եթե ներկա լիներ Վերջին ընթրիքին (Մատթ. 26․26-29): Որովհետև այնտեղ Հիսուսը՝ ամեն ինչի Արարիչը, ով թողեց Իր երկնային փառքը և դարձավ «խոնարհ մարդ» (Փիլ. 2․6-8; Կող. 1․16), Իր աշակերտներին ասաց, որ Ինքը նրանց ծառաներ չի անվանում, այլ բարեկամներ (Հովհ. 15․15):

Արիստոտելը նույնպես կզարմանար՝ իմանալով, թե ովքեր էին հավաքված այդ սեղանի շուրջ: Այնտեղ էին հռոմեացիների հարկահավաք Մատթեոսը, Սիմոնը (Մատթ. 10․3-4), ինչպես նաև Հակոբոսն ու Հովհաննեսը՝ «որոտման որդիները» (Մարկ. 3․17), նստած լուռ Փիլիպպոսի կողքին: Ես պատկերացնում եմ, թե ինչպես Արիստոտելը շփոթված կնայեր Հիսուսին, Ով հաց ու գինի էր բաժանում աշակերտներին՝ որպես Իր մարմինն ու արյունը՝ «մեղքերի թողության» խորհրդանիշ (Մատթ. 26․26-28): Նա պատրաստ էր մեռնել պարզ մահկանացուների և նրանց համար, ովքեր շուտով կթողնեին Նրան և կփախչեին (հ․ 56):

Սա այն պատճառներից մեկն է, որ Տիրոջ ընթրիքն այնքան խոր իմաստ ունի։ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված մեզ դարձրել է Իր ընկերը և միավորել բոլոր տեսակի մարդկանց։ Ընթրիքին մասնակցելով՝ մենք պատվում ենք Նրան, ով վերաշարադրել է բարեկամության կանոնները՝ մարդկային և աստվածային։

 

Ինչպե՞ս է Հիսուսը փոխել մեր պատկերացումը բարեկամության մասին: Ինչպե՞ս կարող է Նրա օրինակն օգնել մեզ հաղթահարել ուրիշների հետ տարբերությունները:

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ ինձ Քո ընկերն ես անվանում։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 77-78, Հռոմեացիներին 10