.
ՍԾ նվերների փաթեթավորումը սկսված է

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) նախաձեռնությամբ և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) աջակցությամբ Սուրբ Ծննդյան միջոցառումը Հայաստանի և Արցախի հազարավոր մանուկների համար յուրահատուկ է դառնում նաև նվերների շնորհիվ: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիտոսի Սուրբ Ծննդյան միջոցառումների մեկնարկից 2 ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններից եկած տասնյակ ՀԱԵ ծառայողներ և այլ կամավորներ լծվում են նվերների փաթեթավորման գործին: Վերջին տարիներին ԱՄՆ-ից նվերները ձեռք բերելու, այն Հայաստան տեղափոխելու և փաթեթավորման ամբողջ գործընթացը կազմակերպելու ծառայությունն իրականացնում է Ալ Ջիբիլյանը: Այս տարի նրա հետ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել նաև 7 կամավորներ, ովքեր գրեթե մեկ շաբաթ ներգրավված կլինեն փաթեթավորման գործընթացին: Մի քանի օրում 10 000 Սուրբ Ծննդյան նվերներ կպատրաստվեն, որոնք այնուհետեւ կուղևորվեն Հայաստանի և Արցախի ավելի քան 30 բնակավայրեր, այդ թվում և սահմանամերձ գյուղեր: Գրենական պիտույքներով, հիգիենիկ պարագաներով ու տարբեր տեսակի խաղալիքներով լցված արկղերը անապահով ընտանիքների երեխաներին կբաժանվեն ՀԱԵ Սուրբ Ծննդյան միջոցառումների ընթացքում: Փրկչի Ծննդյան Ավետիսը լսող երեխաներին նվերները կհիշեցնեն Աստծո սիրո, ողորմության ու հոգատարության մասին:

Նախորդ
...
X