Երգ Երգոց 1․1-3 Հինգշաբթի | Օգոստոս 14
․․․ հեղված յուղի պես է քո անունը․․․։ Երգ Երգոց 1․3
ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՔԱՆ ԳԻՆԻՆ
Քելվինը չէր հիշում, թե ինչպես իր մեքենան դուրս եկավ ճանապարհից և ընկավ ձորը։ Վթարի ընթացքում նա նետվել էր մեքենայի պատուհանից, մեքենան ընկել էր իր վրա ու վնասել ողնուղեղը՝ թողնելով նրան անշարժ։ Նա ընդամենը քսաներեք տարեկան երիտասարդ էր, ով վերադառնում էր ընկերների հետ արշավից։ Մութ ձորում պառկած՝ նա հուսահատ աղոթում էր. «Տե՛ր, մի՛ թող, որ ես մահանամ»։
Նրա թոքերը վնասվել էին։ Նա հազիվ էր շնչում, բայց անընդհատ կրկնում էր Հիսուսի անունը՝ հետևելով իր սրտի բաբախյունին։ Ահա թե ինչն օգնեց նրան գոյատևել այդ կարևոր պահին։
Քելվինը հիշեց աստվածաշնչյան մի համար. «Հեղված յուղի պես է քո անունը» (Երգ Երգոց 1․3): «Երգ Երգոցը» փեսայի և հարսնացուի միջև սիրո մասին դրամատիկ բանաստեղծություն է, որը գրվել է կամ Սողոմոն թագավորի կողմից, կամ նրա մասին: Այնուամենայնիվ, որոշ աստվածաբաններ այն մեկնաբանում են են Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու միջև հարաբերությունների կոնտեքստում (Հայտ․ 21․2): Հարսնացուն թագավորի մասին ասում է. «Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով, որովհետև քո սերը գինուց լավ է» (Երգ Երգոց 1․2): Քելվինի համար Հիսուսի անունը ոչ միայն գեղեցիկ էր, այլև՝ բուժիչ:
Նույնիսկ ամենապարզ աղոթքները մեզ ուժ ունեն։ Առօրյա կյանքում և հատկապես ճգնաժամային իրավիճակներում կարևոր է, որ մենք ժամանակ հատկացնենք աղոթքին։ Թող Քրիստոսի անունը լինի բուժիչ յուղ մեր հոգիների համար՝ հիշեցնելով մեզ Նրա կատարյալ բնավորության և սիրո մասին։
Որքա՞ հաճախ ենք մեր աղոթքներում գովերգում Աստծուն։
Ե՞րբ է վերջին անգամ «պարզ» աղոթքը փոխել մեր կյանքի ընթացքը։
Աղոթք – Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ Քեզ մեր հանդեպ ունեցած սիրո և այն մտերմության համար, որ մենք ստանում ենք աղոթքի միջոցով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 88-90, Հռոմեացիներին 14