Եսայի 43․10-13 Ուրբաթ | Օգոստոս 15
Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա։ Ես․43․11
ՆՐԱ ՆՄԱՆ ՈՉ ՄԵԿ ՉԿԱ
Բոեմը, ինչպես իր գյուղի բոլոր բնակիչները, աղոթում և պաշտում էին կուռքերին։ Ժամանակի ընթացքում նրա ընտանեկան կյանքը խարխլվեց։ Կինը լքեց նրան, իսկ որդին դարձավ թմրամոլ։ Այս հարցում կուռքերն օգտակար չեղան։
Այնուհետև Աստվածաշունչը թարգմանվեց Բոեմի լեզվով, և նա վերջապես հանդիպեց Նրան, ով Եսայի մարգարեի միջոցով հայտարարեց. «Ինձնից առաջ աստված չի կազմվել և ինձնից հետո չի լինելու» (Ես․ 43․10): Եվ կրկին. «Ես, ե՛ս եմ Տերը, և ինձնից բացի ուրիշ Փրկիչ չկա» (հ․ 11): «Երբ ես Աստվածաշունչ չունեի, չգիտեի Աստծո կամքը կամ չէի հասկանում Նրա առաջնորդությունը», - հիշում է Բոեմը: «Ես հույսս դնում էի միայն իմ սեփական մտքերի ու երևակայությունների վրա և որոշումներ էի կայացնում, որոնք Նրան հաճելի չէին»: Երբ Բոեմը հավատաց ճշմարիտ Աստծուն, նրա կյանքը արմատապես փոխվեց: Նույնիսկ նրա ընտանիքը վերականգնվեց: Աստվածաշունչ կարդալը նման էր «մութ երազից արթնանալուն»:
Եթե Աստվածաշունչը չլինի Աստծո հետ մեր հարաբերությունների կենտրոնում, մենք նույնպես կընկնենք խավարի մեջ՝ մեր հույսը դնելով սեփական բնազդի վրա, ինչպես Բոեմի դեպքում էր։ Բայց եթե մենք այն պարբերաբար կարդանք, ամենակարող և իմաստուն Արարչի մասին ճշմարտությունը կվերափոխի մեր սրտերը։ Նա ասաց. «․․․ Ես եմ Աստված։ Նաև վաղուց ես եմ նա․․» (հ․ 12-13)։ Ո՞վ կարող է համեմատվել Նրա հետ։ Միայն Նա է լույս և հույս տալիս յուրաքանչյուր օրվա համար։
Ե՞րբ է դժվար լինում ընտրել Աստծո առաջնորդությունը՝ մեր սեփական մտքերի ու բնազդների փոխարեն։ Ինչպիսի՞ հույս և խաղաղություն է տալիս Աստվածաշունչը դժվար պահերին։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու միակ Աստվածն ես, որ գոյություն ունես հավիտյան։ Քեզնից բացի ոչ ոք չունի այդպիսի մեծություն և զորություն։ Դու միշտ մեր կողքին ես՝ քո անսահման սիրով ու հավատարմությամբ։ Ամեն պատիվ, փառք և գովասանք Քեզ ենք տալիս։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 91-93, Հռոմեացիներին 15․1-13