.
2025թ., Օգոստոսի 16

Սաղմոսներ 68․ 1-10                                                                                  Շաբաթ   |   Օգոստոս 16

 

 

Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ․․ Սաղմ․ 68․6


ՏԵՂ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ


Ամեն տարի մենք ընտանիքով ստեղծում ենք մեր սեփական պատի օրացույցը՝ զարդարված նախորդ տարվա լուսանկարներով։ Վերջերս օրացույցը դարձել է ավելի ծավալուն: Ընտանիքում նոր անդամներ են ավելացել՝ ամուսիններ, երեխաներ, ուստի շատացել են նաև լուսանկարները։ Այժմ մեր օրացույցում նշված է նաև երկու համատեղ ծննդյան օր, իսկ որոշ տոներ համընկնում են տարեդարձերի հետ։ Բայց հենց այդ պատճառով օրացույցն ինձ համար դարձել է ավելի սիրելի և հետաքրքիր։

Նոր մարդիկ Աստծո Թագավորության մեջ միշտ օրհնություն են։ Աստվածաշունչն ասում է. «Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ» (Սաղ. 68.6)։ Նրա սերը և հոգածությունը երևում են ընտանիքի համատեքստում, որովհետև «որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում» (հ․ 5)։ Նա իր մոտ է կանչում նրանց, ովքեր տառապում են օտարացումից, մեղքի զգացումից կամ ամոթից, «գերիներին հանում է հաջողության մեջ» (հ․ 6)։

Որպես Քրիստոսին հավատացողներ՝ մենք դարձել ենք Աստծո զավակներ (Գաղ․ 4․5), և այժմ մեր միջոցով Տերն ուրիշներին է կանչում Իր ընտանիք (Բ Կոր․ 5․20): Ինչպես մեր ընտանեկան օրացույցի պարագայում, որքան շատ մարդիկ արձագանքեն Աստծո կոչին, այնքան ավելի գեղեցիկ կդառնա մեր ընտանիքը: Մի՛ անհանգստացեք, թե տեղերը կարող են սպառվել: Աստված միշտ ուրախ է նոր անդամների համար։


Ինչպե՞ս է Աստված մեզ կանչել միանալու Իր ընտանիքին, և ինչպե՞ս կարող ենք այսօր նույն կոչով դիմել ուրիշներին։ Ինչպիսի՞ հույս է տալիս մեզ այն միտքը, որ Աստված յուրաքանչյուրի համար տեղ է պատրաստել Իր տանը։


Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ սիրում ես ինձ և կանչում ես ուրիշներին պատմելու Քո սիրո մասին։ Ամեն։









Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 94-96, Հռոմեացիներին 15․14-33