Ա Պետրոս 2․21-25 Կիրակի | Օգոստոս 17
Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։ Ա Պետ․ 2․24
ՀԻՍՈՒՍԸ ՄԵՐ ՓՐԿԻՉՆ Է
Ամունդսեն-Սկոտի բազայում՝ Անտարկտիդայում, երկու աշխատակցի շտապ օգնություն էր անհրաժեշտ։ Մեկը սրտի կաթված էր ստացել, իսկ մյուսը՝ կյանքի համար վտանգավոր ստամոքսային խնդիրներ ուներ։ Միակ լուծումը տարհանումն էր։ Սակայն ծանր պայմանները, այդ թվում՝ բևեռային գիշերները և փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում -75°C ջերմաստիճանը, ձմռանը թույլ չեն տալիս ինքնաթիռներին թռչել դեպի առաջնագիծ։ Այնուամենայնիվ, օդաչուները վճռական էին փրկել այդ մարդկանց կյանքը։ Երկու օր շարունակ բարդ թռիչքներից հետո նրանց հաջողվեց իրականացնել փրկարար առաքելությունը։
Փրկության այսպիսի պատմությունները ոգեշնչող են։ Բայց ոչ մի բան այնքան ոգեշնչող չէ, որքան այն պատմությունը, թե ինչպես Հիսուսը փրկեց մեզ մեր մեղքերից։ Պետրոս Առաքյալը գրել է. «Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք» (Ա Պետ. 2․24)։ Նա փրկեց մեզ՝ Իր վրա վերցնելով մեր մեղքերի բեռը։ Նա դարձավ քավության զոհ և «չարչարվեց մեզ համար» (հ․ 21)։ Խաչի վրա մեր Տերը կրեց «օրենքի անեծքը» (Գաղ. 3․13) և մեր ամոթը։ Նա վիրավորվեց, որպեսզի մենք բուժվենք։ Նա մահացավ, որպեսզի մենք ազատվենք մեղքից ու հավիտենական մահից (Ա Պետ. 2․24, Ես. 53․5)։
Ի՞նչ է նշանակություն ունի մեզ համար Քրիստոսով փրկությունը։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին, որ գտնեն այդ փրկությունը:
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր մեզ միշտ հիշել Քո փրկության մեծությունը և ապրել Քո սիրով ու շնորհքով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 97-99, Հռոմեացիներին 16