.
2025թ., Օգոստոսի 18

Ա Հովհաննես 3․1-6                                                                           Երկուշաբթի   |   Օգոստոս 18

 

 

Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։ 

Ա Հովհ. 3․3


ԱՍՏՎԱԾ ՄԻՇՏ ՊԱՀՈՒՄ Է ԻՐ ԽՈՍՔԸ


Մի քաղաքի հարուստ բարերարներ իրենց տեղական դպրոցների աշակերտներին ոգեշնչող խոստում տվեցին. եթե երեխաներն ամբողջ դպրոցական տարիների ընթացքում լավ գնահատականներ ստանան, նրանց փոխարեն կվճարեն չորս տարվա ուսումը համալսարանում։ Վիճակագրությունը ցույց տվեց, որ շատ աշակերտների առաջադիմությունը, անկախ սոցիալական դրությունից, անմիջապես բարձրացավ։ Ուսուցիչներից մեկն ասաց. «Այդ խոստումն ամբողջությամբ փոխեց ուսուցման նկատմամբ մոտեցումը։ Հիմա մեր դպրոցում բոլորը ցանկանում են համալսարան գնալ»։ Ապագայի օրհնությունների սպասումն ուժեղացնում է ցանկությունը և դառնում ներշնչանք աշխատանքի պրոցեսում։

Հովհաննես առաքյալը գրել է ապագա օրհնությունների մասին, որոնք օգնել են վաղ քրիստոնյաներին հավատարիմ մնալ։ Հիսուսը խոստացել է վերադառնալ։ Երբ դա տեղի ունենա, ասում է Հովհաննեսը, մենք «Նրա նման կլինենք, որովհետև կտեսնենք նրան, ինչպես որ է» (Ա Հովհ. 3․2)։ Այնուհետև առաքյալը հիշեցնում է իր ընթերցողներին. «Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր» (հ․ 3)։ Մենք ունենք ուրախալի հույս, որ մի օր կտեսնենք Փրկչին։ Եվ Նրա խոստման շնորհիվ մեր ցանկությունը՝ նմանվելու Նրան, մեծանում է։ Մենք սիրված ենք Նրա կողմից, և մենք էլ սիրում ենք Նրան։

Որքա՜ն հրաշալի կլինի տեսնել Տեր Հիսուսին դեմ առ դեմ։ Եկե՛ք հետևենք Նրան, աճենք հավատքի մեջ և սպասենք Նրա գալստյանը։ Աստված կպահի Իր խոստումը։


Ինչպե՞ս է մեր կյանքը փոխվել Քրիստոսին հետևելու շնորհիվ։


Աղոթք – Տե՛ր, մեծ հույսով սպասում եմ Քեզ հանդիպելուն։ Օգնի՛ր ինձ աճել հավատով և դառնալ ավելի նման Քեզ։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 100-102, Ա Կորնթացիներին 1