.
2025թ., Օգոստոսի 22

Սաղմոսներ 146         Ուրբաթ   |   Օգոստոս 22

 

 

․․․ Տերը կանգնեցնում է ընկածներին․․․։ Սաղմ․ 146․8

 

ՏԵՍՆԵԼ ԱՍՏԾՈ ԱՉՔԵՐՈՎ

 

Հայրենի գյուղում Շանտալի ծննդյան տասներեքերորդ տարեդարձի ուրախ տոնակատարությունն ու խաղաղ երեկոն ընդհատվեց կրակոցներով։ Մայրը նրան և իր քույրերին ու եղբայրներին հրահանգեց վազել անտառ և թաքնվել։ Նրանք գիշերն անցկացրին մի մեծ ծառի տակ։ «Առավոտյան մեզ վրա զգացինք արևի շողերը», - հիշում է Շանտալը, - «բայց մեր ծնողները՝ ոչ»։ Երեխաները որբացան և միացան փախստականների ճամբարում գտնվող տասնյակ հազարավոր մարդկանց։

Նման ողբերգական պատմություններ լսելիս հաճախ ուզում ենք ետ շրջվել ու չմտածել դրանց մասին։ Սակայն եթե մենք հավատում ենք Աստծուն, Ով բացահայտվում է Սուրբ Գրքում, ապա գիտենք, որ Նա անտարբեր չի մարդկանց տառապանքների հանդեպ, «Տերը պահում է պանդուխտներին. նա ընդունում է որբերին և որբևայրիներին» (Սաղմոս 146․8)։

Մենք հավատում ենք մի Աստծո, Ով «ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովը և նրանց մեջ եղած ամեն ինչ. որ հավատարմություն է պահում հավիտյան. Իրավունք է շնորհում զրկվածներին և հաց է տալիս սովածներին» (հ․ 6-7)։

Այսօր Շանտալ Զուզին փախստական աղջիկների կրթությամբ զբաղվող կազմակերպության հիմնադիր է: Նա սեփական դառը փորձառությամբ գիտի, որ ցանկացած մեկը մի օր կարող է կորցնել ամեն բան ու դառնալ փախստական: 

Թող մեր արձագանքը նրանց, ովքեր «կորցրել են ամեն ինչ», արտացոլի Աստծո վերաբերմունքը, Ով «ապավեն է խեղճին» (Սաղմ․ 9․9) և «կանգնեցնում է ընկածներին» (Սաղմ․ 146․8):

 

Ինչպիսի՞ զգացողություններ ու մտորումներ են ծնվում, երբ կորցնում ենք անվտանգության զգացողությունն ու խաթարվում է կյանքի սովորական ընթացքը։ Ինչպե՞ս է Աստված կարողանում տալ խաղաղություն և հույս նման պահերին և ինչպե՞ս կարող ենք օգնել ու սատարել նրանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու ապաստարանը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու ապաստարան ես բոլորի համար, ովքեր դժվարությամբ և ցավով են ապրում։ Օգնի՛ր ինձ ունենալ նույնպիսի սրտացավորություն և վերաբերմունք։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 110-112, Ա Կորնթացիներին 5