.
2025թ., Օգոստոսի 23

Մատթեոս 5․1-10         Շաբաթ   |   Օգոստոս 23

 

 

Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ Մատթ․ 5․4

 

ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆ

 

Վերադառնալով Ավստրալիա՝ Ժակլինը վերջին անգամ Հիթրոու օդանավակայանում հրաժեշտ տվեց իր մայրիկին։ Նայելով անվասայլակով տեղաշարժվող թույլ տարեց կնոջը՝ նա չկարողացավ զսպել արցունքները։ «Ահա և վերջ», - պարզապես ասաց մայրը։ Այս տեսարանը ցավոտ կերպով մնացել է Ժակլինի հիշողության մեջ։

Չորս տարի անց Ժակլինը դարձյալ նույն օդանավակայանում էր՝ պարուրված ցավոտ հիշողություններով։  Բայց այս անգամ դա օգնեց նրան, որպեսզի իր ցավը երկնավոր Հոր առջև բերի: Մխիթարությունը չուշացավ։ Ժակլինը հիշեց, որ իրեն ուղղված մոր վերջին խոսքերը ոչ թե տրտմեցնող «Ահա և վերջ» արտահայտությունն էր, այլ բացիկի վրայի գրվածքը. «Շատ սեր մայրիկից», որը Ավստրալիա էր հասել մոր մահից հետո։ Աստված ոչ միայն բուժեց Ժակլինի սրտի վերքը, այլև օգնեց նրան տեսնել այս պատմության նոր ավարտը։

Այսօր շատ հայտնի դարձած Լեռան քարոզի մեջ կարդում ենք, որ Հիսուսը մխիթարություն է խոստանում սգավորներին․ «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն» (Մատթ․ 5․4): Իր ամենահայտնի քարոզում Նա գլխիվայր շրջեց ժամանակակից շատ գաղափարներ՝ բացահայտելով, թե ինչպես է գործում Աստված: Նա մխիթարում է սգավորներին: Իր Որդու միջոցով նաև այսօր է մխիթարություն ուղարկում մեզ։

 

Ինչպե՞ս է Աստված փոխում մեր տեսանկյունն անցած ցավալի իրավիճակների նկատմամբ։ Կյանքի ո՞ր ոլորտներում ենք այսօր զգում Սուրբ Հոգու մխիթարության կարիքը։

 

Աղոթք – Տե՛ր, մխիթարիր ինձ։ Նորոգի՛ր իմ սիրտը և ինձ ընդունիր Քեզ մոտ։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 113-115, Ա Կորնթացիներին 6